Not Selected

ՍԱԼՈՄՈՆ ՆԻՐԻՍԱՐԻԿԵՆ ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ՌՈՒԱՆԴԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ

30/09/2021

Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակում Ռուանդայի ազգային հավաքականն առաջիկայում 2 հանդիպում կանցկացնի Ուգանդայի ընտրանու հետ։ Այդ խաղերին նախապատրաստվելու համար հավաքականի գլխավոր մարզիչ Վիսեն Մաշամին հավաքական է հրավիրել նաև «Ուրարտուի» պաշտպան Սալոմոն Նիրիսարիկեին։

Հավելենք, որ Ռուանդայի հավաքականը Ուգանդայի հետ կմրցի նախ սեփական հարկի տակ՝ հոկտեմբերի 7-ին, այնուհետև արդեն մրցակցի հարկի տակ՝ հոկտեմբերի 10-ին։ Որակավորման փուլում կայացած երկու հանդիպումներից հետո Նիրիսարիկեի հավաքականն իր ակտիվում ունի 1 միավոր և զբաղեցնում է E խմբի 4-րդ հորիզոնականը։

Հաջողություն ենք մաղթում Սալոմոն Նիրիսարիկեին և Ռուանդայի ազգային հավաքականին։