Not Selected

«ՈւՐԱՐՏՈՒ-2»-Ը ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ԱՐՁԱԿՈՒՐԴԻՑ

10/01/2022

Հունվարի 10-ին «Ուրարտու-2»-ը վերադարձավ ամանորյա հանգստից և տարվա առաջին մարզումն անցկացրեց։ Ինչպես հայտնի է, թիմից մի շարք ֆուտբոլիստներ ընդգրկվել և մարզվում են գլխավոր թիմի կազմում։

Սեփական մարզաբազայում նախապատրաստական շրջանի ընթացքում թիմը նախատեսում է փետրվարի 2-ին ստուգողական հանդիպում անցկացնել «Արարատ-Արմենիա-2»-ի հետ։

Հավելենք, որ «Ուրարտու-2»-ը պատրաստվում է նաև արտասահմանյան հավաքի մեկնել։

Ստուգողական հանդիպումների ու հավաքի մասին առավել մանրամասն կտեղեկացնենք առաջիկայում։

Ստորև ներկայացնում են «Ուրարտու-2»-ի տարվա առաջին մարզման ֆոտոշարքը․