Not Selected

ՏԻԳՐԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ՝ «ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ի ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ

10/01/2022

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտու-2» թիմի գլխավոր մարզչի պաշտոնում է նշանակվել Տիգրան Առաքելյանը։ Ակումբի գլխավոր տնօրեն Հրաչ Աղաբեկյանն այսօր կայացած ժողովի ընթացքում «Ուրարտու-2»-ի անձնակազմին ներկայացրեց արդեն ծանոթ, բայց նոր կարգավիճակ ստացած մարզչին։

Հավելենք, որ Առաքելյանը «Ուրարտու»-ում է 2011 թվականից։ Այս ընթացքում նա մարզչական գործունեություն է ծավալել ակումբի ակադեմիայում, եղել է «Բանանց-3»-ի գլխավոր մարզիչը, աշխատել է նաև «Ուրարտուի» գլխավոր և երկրորդ թիմերում։

Համալրում է ստացել նաև թիմի մարզչական շտաբը։ Կարեն Խաչատրյանի և Ալբերտ Օհանյանի հետ միասին Առաքելյանին կօգնի նաև «Ուրարտու-05» թիմի արդեն նախկին գլխավոր մարզիչ Հակոբ Քելեմյանը։

«Ուրախ եմ, որ ինձ վստահվեց «Ուրարտու-2»-ը գլխավորելու այս պատասխանատու աշխատանքը։ Մեր նպատակն է բարձրակարգ ֆուտբոլիստներ պատրաստել հետագայում գլխավոր թիմում ընդգրկվելու համար։ Մեծ աշխատանք է անհրաժեշտ, ինչը պետք է անենք մեր ամբողջ թիմով, հուսով եմ կհասնենք ցանկալիին», - ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում նշեց Առաքելյանը։

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը շնորհավորում է մասնագետին նոր պաշտոնի կապակցությամբ և մաղթում հաջող ու արդյունավետ աշխատանք։