Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» ԱՂՋԻԿՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԿԱՆԱՆՑ ՖՈՒՏԶԱԼԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ

14/01/2022

Հունվարի 15-ին կմեկնարկի Կանանց ֆուտզալի բաց առաջնությունը։ «Ուրարտուն» այս մրցաշարին կմասնակցի 3 թիմով՝ 2 տարիքային խմբերում։ Առաջին թիմը կմասնակցի մինչև 16 տարեկանների, մյուս երկուսը՝ մինչև 12 տարեկանների մրցաշարերին։ Փոքր տարիքայինների խմբում ընդգրկված «Ուրարտու-աղջիկներ-3» թիմը մրցաշարի մեկնարկային օրը կմրցի «Արթիկ-աղջիկներ» թիմի հետ։ Հանդիպումը կկայանա «Միկա» մարզահամալիրում և կմեկնարկի 13:00-ին։

Մյուս երկու թիմերը պայքարի մեջ կմտնեն հունվարի 15-ին: Նախ, ավագ տարիքային խմբում «Ուրարտու-աղջիկներ-1»-ն ուժերը կչափի «Շիրակ-աղջիկներ-2» հետ, խաղը կմեկնարկի 11։50-ին, այնուհետև՝ 12։40-ին, Մ-12 տարեկանների խմբում «Ուրարտու-աղջիկներ-2»-ը կմրցի «Սուրենավան-աղջիկներ-2» թիմի հետ։