Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ՈՉ-ՈՔԻ ԳՐԱՆՑԵՑ ԲԿՄԱ-Ի ՀԵՏ ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ԽԱՂՈՒՄ

20/01/2022

«Ուրարտուն» 2022 թվականի առաջին հանդիպումն անցկացրեց՝ ստուգողական խաղի շրջանակներում ուժերը չափելով ԲԿՄԱ-ի հետ։ Թիմերը ոչ-ոքի՝ 1-1 արդյունք գրանցեցին։ «Ուրարտուի» կազմում գոլի հեղինակ դարձավ Նարեկ Աղասարյանը, իսկ բանակայիններից աչքի ընկավ Միքայել Միրզոյանը։

Մեր թիմի կազմում բացի «Ուրարտու-2»-ում հանդես եկած ֆուտբոլիստներ Համլետ Սարգսյանից, Տիգրան Այունցից ու Լևոն Տեր-Մինասյանից, այսօր խաղաժամանակ ստացավ նաև պաշտպան Արման Ղազարյանը, որը վերջերս էր թիմ վերադարձել հենց ԲԿՄԱ-ից։

Խաղն անցավ հանգիստ ու գրեթե հավասար պայքարում։ Երկու թիմերի կատարմամբ առավել գերակշռող էին դիրքային գրոհները։  Հանդիպման հաշիվը բացեցին ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստները։ 11-մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Միքայել Միրզոյանը։ Սա խաղակեսի միակ գոլն էր, և թիմերն ընդմիջման գնացին տանտերերի նվազագույն առավելությամբ։ Երկրորդ խաղակեսում «Ուրարտուին» հաջողվեց հավասարեցնել հաշիվը։ Մեկ հպումով գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Նարեկ Աղասարյանը։ Այլ գոլեր խաղում չգրանցվեցին։

Հավելենք, որ մինչ արտասահմանյան հավաքի մեկնելը, թիմը նախատեսում է ևս մեկ ստուգողական հանդիպում անցկացնել։ Սեփական հարկի տակ մեր տղաները հյուրընկալելու են «Արարատին»։ Հանդիպումը կկայանա հունվարի 26-ին և կմեկնարկի 14։00-ին։

ԲԿՄԱ - «ՈՒՐԱՐՏՈՒ» 1-1

1-0 Միքայել Միրզոյան (30՛, 11մ), 1-1 Նարեկ Աղասարյան  (66՛)

Առաջին խաղակես՝ 24. Արսեն Բեգլարյան (96. Անատոլի Այվազով 33'), 36. Խարիտոն Այվազյան, 14. Պյոտր Տեն, 18. Սալոմոն Նիրիսարիկե (95. Վարդան Արզոյան 27'), 6. Արման Ղազարյան, 25. Էդգար Գրիգորյան, 28. Ռոբերտ Բաղրամյան, 19. Սերգեյ Մկրտչյան, 21. Նարեկ Գրիգորյան, 12. Ջոնել Դեսիրե, 20. Գոռ Լուլուկյան.

Երկրորդ խաղակես՝ 96. Անատոլի Այվազով (31. Լևոն Տեր-Մինասյան 64'), 2. Նանա Անտվի, 4. Արմեն Մանուչարյան, 15. Աննան Մենսահ, 67. Վադիմ Պարամոնով, 5. Հակոբ Հակոբյան, 9. Նարեկ Աղասարյան, 17. Տիգրան Այունց, 33. Վիտինյո (29. Համլետ Սարգսյան 72'), 10. Կարեն Մելքոնյան, 90. Օլեգ Պոլյակով։