Not Selected

ԱՐԹՈՒՐ ՂԱՍԱԲՕՂԼՅԱՆԸ ՄԻԱՑԵԼ Է «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՄԱՐԶՉԱԿԱՆ ՇՏԱԲԻՆ

22/01/2022

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտուի» մարզչական շտաբը նոր համալրում ունի․ նրան է միացել մարզիչ Արթուր Ղասաբօղլյանը։ 39-ամյա մասնագետը նախկինում երկար ժամանակ աշխատել է «Ուրարտու» ակադեմիայի տարբեր տարիքային թիմերի հետ, իսկ վերջերս գլխավորում էր «Ուրարտու-1-08» թիմը։

Ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում մասնագետը կիսվեց իր տպավորություններով.

«Եղավ առաջարկ՝ համալրելու գլխավոր թիմի մարզչական շտաբը, օգնելու գլխավոր մարզչին, ինչը հաճույքով ընդունեցի։ Ակադեմիայի տարբեր տարիքային թիմեր եմ գլխավորել, այժմ շատ ուրախ եմ, որ շարունակում եմ աշխատանքս արդեն գլխավոր թիմի ֆուտբոլիստների հետ։ Կփորձեմ ուժերիս ներածին չափով օգնել թիմին հետագա հաղթանակներում»։

Շնորհավորում ենք Արթուր Ղասաբօղլյանին նոր նշանակման կապակցությամբ և մաղթում հաջողություն գլխավոր թիմի հետ աշխատանքում։