Not Selected

ԼԵՎՈՆ ԲԱՇՈՅԱՆ․«ՄԵԾ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ԻՆՁ ՀԱՄԱՐ ԳԼԽԱՎՈՐ ԹԻՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼԸ»

26/01/2022

«Ուրարտուի» պատանեկան թիմի 16-ամյա ֆուտբոլիստ Լևոն Բաշոյանն իր նորամուտի խաղն անցկացրեց «Ուրարտուի» գլխավոր թիմի կազմում։ Ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում Բաշոյանը պատմել է առաջին խաղի ու իր մարզավիճակի մասին։

 

ԳԼԽԱՎՈՐ ԹԻՄՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Լավ տպավորություններ ունեմ, ինձ համար մեծ նշանակություն ունի գլխավոր թիմում հանդես գալը, Ռոբերտ Արզումանյանի հետ էլ աշխատել եմ դեռ «Ուրարտու-2»-ում և ուրախ եմ, որ նա կրկին վստահում է ինձ։ Տղաներից շատերին չէի ճանաչում, լավ ընդունեցին ինձ թիմում։ Մի փոքր բարդ էր այն առումով, որ առաջին խաղս էր ու լարված էի, բայց կարևորը՝ ամեն ինչ լավ ավարտվեց, ու կարողացանք հաղթել»։

ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Դժվարություններ եղան, քանի որ դեռ նման բարձր տեմպի սովոր չեմ, տարբերությունը պատանեկան առաջնության ու այս խաղերի միջև, բնականաբար մեծ է։ Լավ մարզավիճակում եմ, անընդհատ աշխատում եմ ու փորձում լավագույնս հանդես գալ»։