Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ՀԱՂԹԱՆԱԿ ՏՈՆԵՑ «ԱՐԱՐԱՏԻ» ՀԵՏ ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ԽԱՂՈՒՄ

26/01/2022

«Ուրարտուն» ստուգողական խաղում ուժերը չափեց «Արարատի» հետ։ Մեր տղաներն առավելության հասան 3-0 հաշվով։ Մեկ անգամ աչքի ընկավ Օլեգ Պոլյակովը, իսկ Կարեն Մելքոնյանը դուբլի հեղինակ դարձավ։

Նախապատրաստական շրջանի ընթացքում «Ուրարտուն» երկրորդ ստուգողական հանդիպումն անցկացրեց։ Գլխավոր թիմի կազմում առաջին անգամ խաղաժամանակ ստացավ «Ուրարտու-1-05»-ի ֆուտբոլիստ Լևոն Բաշոյանը, որը խաղադաշտում անցկացրեց 25 րոպե։ 

Առաջին խաղակեսում «Ուրարտուն» ակտիվ ու դիտարժան խաղ ցուցադրեց։ Մեր ֆուտբոլիստները բազմաթիվ պահեր ունեցան առաջին րոպեներից հաշիվը բացելու։ 14-րդ րոպեին Օլեգ Պոլյակովը կարողացավ գրավել Երմակովի պաշտպանած դարպասը։ Առաջին խաղակեսում այլ գոլեր չգրանցվեցին։

Երկրորդ խաղակեսում մեր թիմի կազմում փոփոխություններ տեղի ունեցան։ Խաղադաշտ մտած ֆուտբոլիստների շարքում էր նաև պաշտպան Էրիկ Փիլոյանը, որն առաջին հանդիպումն անցկացրեց թիմ վերադառնալուց հետո։ Խաղակեսի առաջին հատվածում «Արարատի» ֆուտբոլիստները մի քանի վտանգավոր գրոհներով սպառնացին մեր դարպասին, սակայն գրավել այն չկարողացան։ 78-րդ րոպեին Կարեն Մելքոնյանը կրկնապատկեց մեր թիմի առավելությունը, իսկ 10 րոպե անց նա դուբլ ձևակերպեց՝ հաշիվը դարձնելով 3-0։ 

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ԱՐԱՐԱՏ» 3-0

1-0 Օլեգ Պոլյակով (14՛), 2-0 Կարեն Մելքոնյան  (78՛), 3-0 Կարեն Մելքոնյան (88')

«ՈՒՐԱՐՏՈՒ»․ 96. Անատոլի Այվազով (24․ Արսեն Բեգլարյան 39' (31. Լևոն Տեր-Մինասյան (84'), 36․ Խարիտոն Այվազյան (33․ Վիտինյո 64'), 15․ Աննան Մենսահ (95․ Վարդան Արզոյան 56'), 18․ Սալոմոն Նիրիսարիկե (6․ Արման Ղազարյան 46'), 14․ Պյոտր Տեն (34․ Էրիկ Փիլոյան 56'), 5․ Հակոբ Հակոբյան (25․ Էդգար Գրիգորյան 46'), 19․ Սերգեյ Մկրտչյան (10․ Կարեն Մելքոնյան 46'), 9․ Նարեկ Աղասարյան (29. Համլետ Սարգսյան 56'), 8․ Ուգոչուկվու Իվու, 12․ Ջոնել Դեսիրե (20․ Գոռ Լուլուկյան 46'), 90․ Օլեգ Պոլյակով (38. Լևոն Բաշոյան 64')։

Պահեստայիններ՝ 24․ Արսեն Բեգլարյան, 33․ Վիտինյո, 95․ Վարդան Արզոյան, 6․ Արման Ղազարյան, 28․ Ռոբերտ Բաղրամյան, 29․ Համլետ Սարգսյան, 38. Լևոն Բաշոյան, 25․ Էդգար Գրիգորյան, 20․ Գոռ Լուլուկյան, 10․ Կարեն Մելքոնյան։