էՐԻԿ ՍԻՄՈՆՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ԲԿՄԱ-ՈՒՄ

«Ուրարտուի» սան Էրիկ Սիմոնյանը 2021/22 մրցաշրջանի երկրորդ հատվածը կանցկացնի ԲԿՄԱ-ում։ Ֆուտբոլիստը երկարաձգել է պայմանագիրը «Ուրարտուի» հետ, մրցաշրջանի մնացած հատվածը նա կանցկացնի բանակայինների կազմում։ 

Հավելենք, որ 18-ամյա պաշտպանը «Ուրարտուի» գլխավոր թիմի կազմում պաշտոնական առաջին հանդիպումն անցկացրել է 2020 թվականի հունիսի 28-ին՝ Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի՝ «Փյունիկի» հետ խաղում (0-1)։ Թիմի կազմում Սիմոնյանը մասնակցել է 4 պաշտոնական հանդիպման։