Not Selected

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ՊԻՏԵՐ ՄՈՒՏՈՒՄՈՍԻ

28/01/2022

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և թիմի կիսապաշտպան Պիտեր Զիլու Մուտումոսին երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։ Ակումբը շնորհակալություն է հայտնում 23-ամյա ֆուտբոլիստին թիմի կազմում ունեցած ելույթների ու դրսևորած նվիրվածության համար և հաջողություն մաղթում հետագա կարիերայում։

Հավելենք, որ Մուտումոսին «Ուրարտու» էր տեղափոխվել 2019-ի ամռանը Կոնգոյի «Մոտեմա Պեմբե» ֆուտբոլային ակումբից։ Ֆուտբոլիստը մեր թիմի կազմում մասնակցել է 27 պաշտոնական հանդիպման և 1 գոլի հեղինակ դարձել։