Not Selected

ԱՇՈՏ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ ԷՐ «ՈՒՐԱՐՏՈՒ»

14/11/2022

Հանրապետական ֆուտբոլի դպրոցի սան, ԽՍՀՄ երիտասարդական հավաքականի կազմում աշխարհի առաջնության փոխչեմպիոն, Եվրոպայի չեմպիոն Աշոտ Խաչատրյանը այցելեց «Ուրարտու» և հանդիպում ունեցավ «Ուրարտու-2-10», «Ուրարտու-1-11» թիմերի ֆուտբոլիստների հետ։ Խաչատրյանը երկար տարիներ խաղացել է Երևանի «Արարատի» կազմում, ինչպես նաև  եղել այնպիսի ֆուտբոլիստների թիմակիցը, ինչպիսիք են Արկադի Անդրիասյանը, Խորեն Հովհաննիսյանը, Համլետ Մխիթարյանն ու այլք։

Մեր պատանի ֆուտբոլիստների հետ նա կիսվեց իր հարուստ փորձով, պատմեց կարիերայում ունեցած հաջողությունների մասին, ինչպես նաև պատասխանեց նրանց հուզող հարցերին։

Այցի լուսանկարներն ու տեսանյութը՝ ստորև․