Not Selected

ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ԽԱՂՈՒՄ ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԵՑԻՆՔ «ԱՐԱՐԱՏ-2»-ԻՆ

15/11/2022

«Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ ստուգողական հանդիպում անցկացրեց «Արարատ-2»-ի հետ և առավելության հասավ 4-0 հաշվով։ Մեր թիմի կազմում աչքի ընկան Դավիթ Հարությունյանը, Խաչատուր Կիրակոսյանը, Կարեն Դավթյանն ու Էրիկ Ասատրյանը։

Օգտվելով Հայաստանի ազգային հավաքականի ելույթներով պայմանավորված դադարից՝ «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ մրցեց «Արարատ-2»-ի հետ։ Խաղի մեկնարկից կարելի էր նկատել մեր տղաների նախաձեռնությունն ու վստահ գործողությունները խաղադաշտում։ Առաջին լավ հնարավորությունը մեր թիմի համար ստեղծեց Դեյվիդի Բույուն, որի հարվածից հետո նախ մրցակցի դարպասապահը հետ մղեց գնդակը, իսկ երկրորդ փորձից նրա հարվածը շեղ ստացվեց։ Հանդիպման 25-րդ րոպեին հերթական գրոհի ժամանակ գնդակը հասավ Դավիթ Հարությունյանին, որը մեկ հպումով այն ուղարկեց «Արարատ-2»-ի դարպասը։ 5 րոպե անց արդեն ստանդարտի խաղարկումից հետո հաշիվը կարողացավ կրկնապատկել Խաչատուր Կիրակոսյանը։ Թիմերն ընդմիջման գնացին հենց այս հաշվով։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում հյուրերը փորձում էին հետ բերել գոնե մեկ գնդակ, սակայն այդ փորձերը թե՛ գրոհների, թե՛ հակագրոհների ժամանակ անհաջող էին ստացվում։ Փոխարենը 53-րդ րոպեին «Արարատ-2»-ի դարպասապահի սխալ սահանկումից հետո Կարեն Դավթյանը 3-րդ գնդակն ուղարկեց անպաշտպան մնացած դարպասը։ Իսկ հանդիպման վերջակետը դրվեց 80-րդ րոպեին։ Նույն Կարեն Դավթյանի՝ եզրից կատարած փոխանցումից հետո կարողացավ աչքի ընկնել նաև Էրիկ Ասատրյանը։

Իսկ արդեն առաջնության հերթական տուրում Իգոր Պադերինի տղաները նոյեմբերի 21-ին հյուրի կարգավիճակում կմրցեն Վեստ Արմենիայի հետ։ Խաղը կմեկնարկի 14։00-ին։

«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ԱՐԱՐԱՏ-2» 4-0

1-0 Դավիթ Հարությունյան (25'), 2-0 Խաչատուր Կիրակոսյան (30'), 3-0 Կարեն Դավթյան (53'), 4-0 Էրիկ Ասատրյան (80')։

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ 55. Հայկ Ղազարյան (1. Սուրեն Ղազարյան 70'), 12. Արա Ջոլաքյան (5. Արթուր Թալասյան 70'), 29. Խաչատուր Կիրակոսյան (19. Կարեն Թալասյան 70'), 6. Էրիկ Ամիրխանյան, 77. Ալիկ Մկրտչյան, 27. Գառնիկ Մինասյան, 23. Լևոն Բաշոյան, 14. Դավիթ Հարությունյան (25. Դավիթ Ղիասյան 46'), 7. Հայկ Ղազարյան (80'), 38. Դեյվիդի Բույու (15. Կարեն Դավթյան 46'), 10. Արամ Հունանյան (11. Էրիկ Ղուլինյան 46')։

Պահեստայիններ՝  1. Սուրեն Ղազարյան, 5. Արթուր Թալասյան, 19. Կարեն Թալասյան, 25. Դավիթ Ղիասյան, 15. Կարեն Դավթյան, 11. Էրիկ Ղուլինյան, 17. Էրիկ Ասատրյան։