Not Selected

ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ. «ԽԱՂԸ ՍՏԱՑՎԵՑ ԱՅՆՊԻՍԻՆ, ԻՆՉՊԵՍ ՍՊԱՍՈՒՄ ԷԻՆՔ»

22/11/2022

«Արարատի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (2-1) «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն խոսել է խաղի մասին․

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Հավաքականների դադարի ընթացքում լրջորեն պատրաստվել էինք այս խաղին, այն ստացվեց այնպիսին, ինչպես սպասում էինք։ Ես կարծում եմ, որ արդյունքը օրինաչափ էր, ստեղծեցինք բավական շատ գոլային հնարավորություններ, ափսոս, իրացրինք միայն երկուսը, սպասում էինք, որ մրցակցի կատարմամբ շատ են լինելու բարձրից փոխանցումները, ստանդարտները, բայց մենք գլուխ հանեցինք»։

ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅԱՆ ՈՒ ԴՐԱ ՃՆՇՄԱՆ ՄԱՍԻՆ

«Ինքներդ նշեցիք, որ փորձ կա, մենք խաղից խաղ ենք գնում, մենք չենք նայում նրան, թե ինչ է տեղի ունենում մեր մրցակիցների խաղերում, իհարկե, ուսումնասիրում ենք, պատրաստվում ենք, գիտենք, որ այս շրջանում դեռ 4 հանդիպում է մեզ սպասվում՝ 2 «Արարատ-Արմենիա», «Շիրակ» և «Փյունիկ»։ Անշուշտ, շատ լուրջ ենք պատրաստվելու նաև այս խաղերին, հետո ընդմիջում կլինի, այնուհետև կսկսենք նախապատրաստվել առաջնության մյուս հատվածին, որը լինելու է բավական տևական, շատ բան կախված կլինի նրանից՝ ինչպես թիմերը կանցկացնեն ձմեռային հավաքները, այդ թվում և մենք։ Պետք է պատրաստվենք ու բացարձակ չենք մտածում միավորների առավելության մասին ու չենք հաշվում, դրանք պետք է հաշվել վերջում՝ գարնանը կամ միգուցե ամռանը»։