Not Selected

ԵՎՀԵՆԻԻ ՑԻՄԲԱԼՅՈՒԿ․ «ԴՈՒՐՍ ԵՆՔ ԳԱԼԻՍ ՄԻԱՅՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ ՄՏՔԵՐՈՎ»

25/11/2022

«Ուրարտուի» ուկրաինացի կենտրոնական պաշտպան Եվհենիի Ցիմբալյուկը մեր թիմի կազմում արդեն 2 գոլի հեղինակ է դարձել։ Ֆուտբոլիստը խոսել է իր նպատակների, թիմում տիրող մթնոլորտի և այլնի մասին։

«ՈՒՐԱՐՏՈՒԻՆ» ՀԱՐՄԱՐՎԵԼՈՒ ՈՒ ՄԹՆՈԼՈՐՏԻ ՄԱՍԻՆ

«Մինչ «Ուրարտուն» ես  մոտ 7-8 ամիս չեմ խաղացել, ուստի ամռանը թիմ էի փնտրում, չէի կարողանում գտնել։ Ստացվեց այնպես, որ «Ուրարտուից» հրավեր ստացա երկրորդ անգամ ու հասկացա, որ արդեն պետք է գալ ու չեմ փոշմանել։ Տղաների, մարզչի, մարզչական շտաբի, անձնակազմի կողմից ես զգացի այն, ինչ ինձ պետք էր, ու ես այդ ընթացքում կարոտել էի, այստեղ այդ ամենը զգացի։ Թիմում ինձ լավ ընդունեցին, հիանալի եմ ինձ զգում, ամբողջովին բավարարված եմ ֆուտբոլային առումով»։

ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՈՒ ԹԻՄԻ ԿԱԶՄՈՒՄ ԽՓԱԾ ԳՈԼԵՐԻ ՄԱՍԻՆ

«Արդեն 2 ամիս ամիս է՝ այստեղ եմ, լավ մարզումներ ենք ունենում, դադարներ էլ եղան, լիցքաթափվեցինք, այսինքն հիմա լիարժեք պատրաստ եմ, ինձ շատ լավ եմ զգում։ Քանի որ մինչ «Ուրարտուն» 1 գոլ էի խփել պրոֆեսիոնալ կարիերայում, 2 գոլը հրաշալի է, կարևորը՝ հաղթանակն է, գոլերը երբեք էլ առաջնահերթ չեն եղել իմ համար, միայն հաղթանակը, ուստի շատ լավ է»։

ԳԱՎԱԹԱՅԻՆ ՍՊԱՍՎՈՂ ԽԱՂՈՒՄ ՆՊԱՏԱԿԻ ՄԱՍԻՆ

«Ինչպես միշտ տրամադրված ենք միայն հաղթանակի՝ կապ չունի գավաթ է, թե առաջնություն։ Էական չէ, թե մրցակիցը որ թիմն է, բոլոր թիմերը պայքարելու են, բոլորը հավասար են ու բոլորն էլ ուզում են հաղթել գավաթը, դրա համար ինչպես մեզ մոտ է տրամադրվածությունը լավ, այնպես էլ մրցակիցների։ Դուրս ենք գալիս միայն հաղթանակի մասին մտքերով»։