Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ՊԱՅՔԱՐԻՑ ԴՈՒՐՍ ԹՈՂԵՑ «ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱՅԻՆ»

26/11/2022

Fastex Հայաստանի գավաթի խաղարկության 2022/23 մրցաշրջանում «Ուրարտուն» պայքարը սկսեց 1/4 եզրափակիչ փուլից՝ մրցելով «Արարատ-Արմենիայի» հետ։ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում կայացած խաղն ավարտվեց 4-0 հաշվով՝ հօգուտ մեր տղաների։ «Ուրարտուի» կազմում գոլի հեղինակներ դարձան Մաքսիմ Մայրովիչը, Դավիթ Խուրցիձեն, Դմիտրո Խլյոբասը և Նարեկ Գրիգորյանը։

Հաշվի առնելով, որ կիսաեզրափակիչները որոշվում են մեկ խաղով, թիմերը բավականին զգուշավոր, բայց սուր ֆուտբոլ էին ցուցադրում։ Խաղի տեմպը բավական ցածր էր, բայց ինչպես գիտեք, երկու թիմերն էլ սիրում են խաղ վերահսկել, այնպես որ խաղադաշտում շատ էինք տեսնում գնդակի համար պայքար։ 10-րդ րոպեին Ուգոչուկվու Իվուն մրցակցի կիսախաղադաշտում կասեցրեց գնդակն ու անմիջապես տեսնելով եզրից միացող Մաքսիմ Մայրովիչին, փոխանցում կատարեց, որն էլ գնդակն ուղարկեց դարպասի հեռավոր անկյունն ու բացեց խաղի հաշիվը։ Հարկ է նշել, որ ավելի վտանգավոր էին մեր թիմի գրոհները, հաշվի առավելությունը մեծացնելու մի քանի հնարավորություն եղավ, սակայն բոլոր հարվածները կա՛մ հետ էին մղվում, կա՛մ դիպուկ չէին։ Առաջին խաղակեսի երկրորդ հատվածում «Արարատ-Արմենիայի խաղացողները նույնպես մի քանի հնարավորություն ունեցան, դրվագներից մեկում հեռահար հարվածից հետո գնդակը դիպավ Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասի դարպասաձողին։ Հերթական գրոհից հետո 33-րդ րոպեին Օլեգ Պոլյակովին շատ քիչ չհերիքեց՝ եզրային փոխանցումը գլխով ավարտին հասցնելու համար: Խաղակեսի վերջնամասում տուգանային հրապարակի սահմաններից դուրս Սերգեյ Մկրտչյանը հուժկու հարված հասցրեց Դմիտրի Աբակումովի դարպասին, սակայն դարպասապահը կատարեց իր խնդիրը և փրկեց թիմին։ Թիմերն ընդմիջման գնացին 1-0 հաշվով՝ հօգուտ հյուրերի։

Երկրորդ խաղակեսի սկիզբը նույնքան լարված էր, որքան առաջինի ավարտը: Մի քանի վտանգավոր պահերով փոխանակելով՝ թիմերը շարունակեցին դիրքային գրոհներ կառուցել։ 61-րդ րոպեին հաշիվը կարելի էր հավասարեցնել, երբ արագ հակագրոհից հետո հիանալի սեյվով աչքի ընկավ Արսեն Բեգլարյանը։ 74-րդ րոպեին «Արարատ-Արմենիայի» տուգանայինի մատույցներում գնդակը խաղարկեցին Նարեկ Գրիգորյանն ու Դավիթ Խուրցիձեն, վերջինիս հարվածից հետո գնդակը նախ դիպավ դարպասաձողին, այնուհետև հայտնվեց դարպասում։ Բաց թողած երկրորդ գոլից հետո մրցակցի ֆուտբոլիստները սկսեցին ավելի ագրեսիվ գործել, թիմի կազմում տեղի ունեցան մի շարք փոխարինումներ, սակայն դա չօգնեց Վահան Բիչախչյանի տղաներին, ընդհակառակը, շտապողականության պատճառով ֆուտբոլիստները կորցնում էին զգոնությունը, ինչի արդյունքում էլ հանդիպման վերջնամասում բաց թողեցին ևս երկու գնդակ։ 87-րդ րոպեին հակագրոհի ժամանակ փոխարինման դուրս մտած Մարկոս Ժունիորը գոլային փոխանցում կատարեց կրկին փոխարինման մտած Դմիտրո Խլյոբասին, իսկ 89-րդ րոպեին Նարեկ Գրիգորյանը, որը նույնպես խաղադաշտ էր մտել երկրորդ խաղակեսում, դրեց հանդիպման վերջակետը։ Այսպիսով, 4-0 հաշվով հաղթելով «Արարատ-Արմենիային»՝ «Ուրարտուն» դուրս եկավ Fastex Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ։

Նշենք, որ կիսաեզրափակիչում մեր թիմի մրցակիցը կորոշվի վիճակահանությամբ, հանդիպումների օրերն ու ժամերը նույնպես հայտնի կդառնան ավելի ուշ։ Իսկ հաջորդ հանդիպումը «Ուրարտուն» կանցկացնի նոյեմբերի 30-ին՝ Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի շրջանակներում՝ սեփական հարկի տակ ընդունելով կրկին «Արարատ-Արմենիային»:

«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» 0-4

0-1 Մաքսիմ Մայրովիչ (10’), 0-2 Դավիթ Խուրցիձե (74’), 0-3 Դմիտրո Խլյոբաս (87’), 0-4 Նարեկ Գրիգորյան (89’)

«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ»․ 33. Դմիտրի Աբակումով, 18. Արտյոմ Ավանեսյան (7. Ուգո Ֆիրմինո 59'), 23. Ստյոպա Մկրտչյան, 6. Ուբեյմար Անգուլո (88. Ուիլֆրեդ Էզա Կուասի 69'),  5. Դավիթ Տերտերյան (2. Գիլյերմե Դե Սոուզա 69'), 14. Մաիլսոն Լիմա (10. Արմեն Համբարձումյան 85'), 19. Կարեն Մուրադյան (ա), 11. Ջոնաթան Ալեքսանդր, 21. Սոլոմոն Իմե Ուդո, 9. Ագդոն Մենեզես (29. Ջեսսի Ջիդիմա Ակիլա 85'), 22. Միլոշ Ստամենկովիչ։

Պահեստայիններ՝  45. Վսեվոլոդ Երմակով, 1. Հայկ Խաչատրյան, 2. Գիլյերմե Դե Սոուզա, 3. Խոսե Բուենո, 88. Ուիլֆրեդ Էզա Կուասի, 10. Արմեն Համբարձումյան, 20. Ալվին Թերա, 30. Ռոմերսիո Պերեյրա, 8. Գևորգ Ղազարյան, 7. Ուգո Ֆիրմինո, 29. Ջեսսի Ջիդիմա Ակիլա։

«ՈՒՐԱՐՏՈՒ»․ 24․ Արսեն Բեգլարյան, 2․ Նանա Անտվի, 4․ Եվհենիի Ցիմբալյուկ, 6․ Արման Ղազարյան, 88․ Ժիրայր Մարգարյան (ա), 8․ Ուգոչուկվու Իվու, 19․ Սերգեյ Մկրտչյան (9․ Նարեկ Աղասարյան 46'), 27․ Դավիթ Խուրցիձե (33․ Մարկոս Ժունիոր 78'), 10․ Կարեն Մելքոնյան (67․ Վադիմ Պարամոնով 78'), 15․ Մաքսիմ Մայրովիչ (13․ Դմիտրո Խլյոբաս 67'), 90․ Օլեգ Պոլյակով (21․ Նարեկ Գրիգորյան 51')։

Պահեստայիններ՝ 42․ Ալեքսանդր Մելիխով, 22․ Մխիթար Ումրեյան, 25․ Էդգար Գրիգորյան, 34․ Էրիկ Փիլոյան, 36․ Խարիտոն Այվազյան, 67․ Վադիմ Պարամոնով, 9․ Նարեկ Աղասարյան, 33․ Մարկոս Ժունիոր, 21․ Նարեկ Գրիգորյան, 13․ Դմիտրո Խլյոբաս։