Not Selected

ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ. «ԱՌԱՆՑ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ ՉԵՆ ԼԻՆՈՒՄ»

30/11/2022

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի՝ «Արարատ-Արմենիայի» հետ խաղից հետո (0-3) Դմիտրի Գունկոն հայտնել է իր կարծիքը․

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

Խաղը սկսվեց այն սցենարով, որը մենք չէինք ենթադրել։ Թույլ տվեցինք սխալներ այն ֆազայում, որտեղ թիմը չպետք է սխալվեր։ Դա անցումային ֆազան էր, բայց դա ի հայտ եկավ դաշտի կենտրոնից պահերի ժամանակ, և մենք գնդակ բաց թողեցինք խաղսկզբում։ Խաղ վերադառնալ մենք կարող էինք, բավականաչափ պահեր ունեինք, ինչպես նաև մեկ անգամ մեն-մենակ դուրս եկանք 1-0 հաշվի ժամանակ, բայց լինում են օրեր, երբ գնդակն ուղղակի չի հայտնվում դարպասում։ Կարծում եմ՝ գոլային պահերով ամեն դեպքում չզիջեցինք այսօր, բայց 3-0 հաշիվը երևի օրինաչափ էր»։

ՆԱԽՈՐԴ ԽԱՂՈՒՄ ՎՍՏԱՀ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՈՒ ՀՈԳՆԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Մենք այդքան հագեցած պահեստայինների նստարան չունենք, ինչպիսին «Արարատ-Արմենիայինն» է, և իհարկե, սա ինչ-որ չափով ազդում է, փորձում ենք ռոտացիա անել, այնպես, որ թիմը թարմ լինի, բայց դա նունպես ազդեց, անկասկած»։

ԳԱՎԱԹԻ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԱՐԴԵՆ ՀԱՅՏՆԻ ՄՐՑԱԿՑԻ ՄԱՍԻՆ

«Առաջադրանքները երեկվա, դրանից առաջ եղած չեն փոխվում, մենք ուզում ենք հաղթել յուրաքանչյուր սպասվող խաղը, այսօր, ցավոք, դա չհաջողվեց, բայց առանց պարտությունների չեն լինում հաղթանակներ, և թիմը պետք է դաս քաղի դրանից, այդ թվում և մենք։ Իհարկե, պարտությունը ամենից առաջ մարզչական է։ Իսկ այն մասին, թե ով կլինի գավաթում, անկեղծ ասած, դեռ չենք մտածել։ Գիտենք, որ «Գանձասարն» է այդ թիմը, պատրաստվելու ենք, երբ ժամանակը գա, ապրիլի սկզբին»։