Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» ԱՂՋԻԿՆԵՐԻ ԹԻՄՆ ԱՅՑԵԼԵԼ ԷՐ ԱՐԲԱԹԻ Հ․ ԶԱՔԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ

08/11/2022

Նոյեմբերի 8-ին «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի նախաձեռնությամբ, Արարատի մարզի Արբաթի Հովիկ Զաքարյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ համատեղ ֆուտբոլային հանդիպում 1-ին 2-րդ և 3-րդ դասարանի աղջիկների հետ։ Կազմակերպված խաղերին իրենց անմիջական մասնակցություն ունեին նաև մեր աղջիկների կրտսեր թիմի մի քանի ֆուտբոլիստուհիներ, որոնք հանդիսանում են նշված դպրոցի աշակերտներ։ 

«Ուրարտու-աղջիկներ-2» թիմի գլխավոր մարզիչ Գայանե Ավագյանի խոսքով՝ համագործակցությունը շարունակական է լինելու․

«Կազմակերպեցինք զվարճալի, հետաքրքիր թիմային խաղեր, որոնցից մեկի թեմատիկան այսօր «Մոանա» մուլտֆիլմն էր»։ Այցելության նպատակը մեր ու մեր ակումբի մասին պատմելն էր, որպեսզի ցանկության դեպքում տարբեր տարածաշրջաններից երեխաները հաճախեն ու հետագայում նաև համալրեն մեր թիմի կազմը։ Հաջորդ հանդիպումն էլ նախատեսում ենք Գեղանիստի միջնակարգ դպրոցի աշակերտների անցկացնել»։

«Ուրարտուի» կողմից նաև փոքրիկ նվերներ ու անհրաժեշտ իրեր հանձնվեցին դպրոցին ու աշակերտներին։

Ներկայացնում ենք լուսանկարներ՝ այցից․