Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՍԱՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ԱԼԲԵՐՏ ԱԶԱՐՅԱՆԻ ԱՐՁԱՆԻ ԲԱՑՄԱՆԸ

01/12/2022

Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի բակում բացվել է հայկական սպորտի կենդանի լեգենդ, մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի կիսանդրին՝ իր իսկ մասնակցությամբ։ Արձանի բացմանը ներկա են գտնվել նաև «Ուրարտու-2-07» և «Ուրարտու-2-09» թիմերը՝ մարզիչների և ակադեմիայի տնօրեն Արթուր Նազարեթյանի, ինչպես նաև ՄՖԶԾ ղեկավար Արսեն Պետրոսյանի գլխավորությամբ։ Նրանք զրուցել են Ազարյանի հետ, շնորհավորել մեր ակումբի անունից և ամենայն բարիք մաղթել լեգենդար մարմնամարզիկին։

93-ամյա Ալբերտ Ազարյանը ԽՍՀՄ 11-ակի, օլիմպիական եռակի, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն է։

Ներկայացնում ենք լուսանկարներ՝ մարմնամարզիկի կիսանդրիի բացման արարողությունից․