Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՀԱՏՎԱԾՆ ԱՎԱՐՏԵՑ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ

01/12/2022

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 18-րդ տուրում «Ուրրարտու-2»-ը հյուրի կարգավիճակում ուժերը չափեց «Լեռնային Արցախ-2»-ի հետ և հաղթանակ տոնեցինք 2-1 հաշվով։ Մեր թիմի կազմում գոլի հեղինակներ դարձան Հարություն Ստեփանյանն ու Էրիկ Ասատրյանը, իսկ տանտերերից աչքի ընկավ Արամայիս Մարդիյանը։ 

Սիսիանի Քաղաքային մարզադաշտում հանդիպումը գոլային մեկնարկ ունեցավ, քանի որ հենց առաջին րոպեին մրցավարը կանոնների խախտում նկատեց տանտերերի գործողություններում և 11-մետրանոց նշանակեց։ Հարություն Ստեփանյանը դիպուկ իրացրեց այն և 2-րդ րոպեի դրությամբ առավելություն ապահովեց մեր թիմի համար։

Այս գոլը որևէ սրություն չհաղորդեց խաղին, թիմերը դիրքային գրոհներով փորձում էին առաջ շարժվել, սակայն վտանգ սպառնացող հարվածներ չէինք տեսնում։ Խաղակեսի միջնամասում մեր ֆուտբոլիստները գտան նպաստավոր դիրքում հայտնված Էրիկ Ղուլինյանին, սակայն եզրափակում գտնել ուղղված փոխանցմանը ֆուտբոլիստը չկարողացավ։ Եվս մեկ վտանգավոր պահ էլ ստեղծվեց մեր հերթական գրոհի արդյունքում, և Հարություն Ստեփանյանը կարող էր դուբլ ձևակերպել, եթե նրա հարվածը շեղ չընթանար։  Ընդմիջումից առաջ էլ մեր տղաները անկյունայինների խաղարկումից կարող էին կրկին գրավել մրցակցի դարպասը, սակայն Ստեփանյանի գոլը միակը մնաց առաջին կեսում։

Երկրորդ խաղակեսի սկսզբում ավելի ակտիվ էին գործում «Լեռնային Արցախ-2»-ի ֆուտբոլիստները, բայց թե՛ ստանդարտների խաղարկման, թե՛ դիրքային գրոհների ժամանակ սթափ էին գործում մեր պաշտպանները։ 69-րդ րոպեին «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստները ոչինչ անել չէին կարող, քանի որ Արամայիս Մարդիյանը հեռվից կատարած հարվածով թիմին փրկելու հնարավորություն չտվեց նույնիսկ մեր դարպասապահ Սուրեն Ղազարյանին, որը փոխարինման էր մտել երկրորդ խաղակեսում։ Հաշիվը հավասարվելուց հետո մեր թիմը սկսեց ավելի վստահ գործել, սակայն խաղում ոչինչ փոխել չհաջողվեց մինչև 92-րդ րոպեն։ Մեր թիմն ի վերջո կարողացավ հաղթանակ կորզել, իսկ 2-րդ գոլի հեղինակ դարձավ Էրիկ Ասատրյանը։ Այսպիսով, մեր թիմը հաղթանակով ավարտեց առաջնության աշնանային հատվածը՝ անցկացրած 18 խաղերում ընդհանուր առմամբ վաստակելով 23 միավոր։

«ԼԵՌՆԱՅԻՆ ԱՐՑԱԽ-2» - «ՈՒՐԱՐՏՈՒ-2» 1-2

0-1 Հարություն Ստեփանյան (2'), 1-1 Արամայիս Մարդիյան (69'), 1-2 Էրիկ Ասատրյան (90+2')

«ԼԵՌՆԱՅԻՆ ԱՐՑԱԽ-2»․ 13․ Արման Հարությունյան, 33․ Արամայիս Մարդիյան, 7․ Նորիկ Մկրտչյան (ա), 44․ Գագիկ Առուստամյան, 20․ Նարեկ Ղասումյան, 34․ Վալերի Բաբայան, 37․ Ռոնալդ Մելքումյան, 42․ Հայկ Աթայան, 29․ Դանիել Պալոմեռա, 14․ Դիեգո Մարտինես, 23․ Գարիկ Դանիելյան։

Պահեստայիններ՝  49․ Հայկ Հարությունյան, 71․ Հայկ Աբաղյան, 18․ Արսեն Բաղրյան, 32․ Սերգեյ Պետրոսյան, 36․ Էդվարդ Լազարյան, 39․ Արսեն Ավանեսյան։ 

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ 55. Հայկ Ղազարյան (7. Հայկ Ղազարյան 56'), 12. Արա Ջոլաքյան, 18. Համլետ Սարգսյան (23. Լևոն Բաշոյան 34'), 21. Հարություն Ստեփանյան (17. Էրիկ Ասատրյան 56'), 77. Ալիկ Մկրտչյան, 38․ Իսահակ Բարրի, 11. Էրիկ Ղուլինյան (15. Կարեն Դավթյան 56'), 27. Գառնիկ Մինասյան, 19. Կարեն Թալասյան, 10. Դավիթ Հարությունյան (14. Արամ Հունանյան 34'), 25. Դավիթ Ղիասյան։

Պահեստայիններ՝ 1․ Սուրեն Ղազարյան, 5․ Արթուր Թալասյան, 14․ Արամ Հունանյան, 17․ Էրիկ Ասատրյան, 9․ Արթուր Իսրայելյան39․ Նարեկ Դավթյան, 8․ Գևորգ Գրիգորյան, 15․ Կարեն Դավթյան, 23․ Լևոն Բաշոյան, 7․ Հայկ Ղազարյան, 29․ Խաչատուր Կիրակոսյան, 16․ Էդիկ Վարդանյան։