Not Selected

ԷՐԻԿ ԱՍԱՏՐՅԱՆ․ «ԷՄՈՑԻԱՆԵՐԸ ԴՐԴԵՑԻՆ, ՈՐՊԵՍԶԻ ՀԱՆԵՄ ՄԱՐԶԱՇԱՊԻԿՍ ԳՈԼԻՑ ՀԵՏՈ»

02/12/2022

«Ուրարտու-2»-ի հարձակվող էրիկ Ասատրյանը առաջնության աշնանային հատվածի վերջին՝ «Լեռնային Արցախ-2»-ի հետ խաղում, հաղթական գոլի հեղինակ դարձավ։ 15-ամյա ֆուտբոլիստը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում կիսվել է խաղից իր տպավորություններով։

«ԼԵՌՆԱՅԻՆ ԱՐՑԱԽ-2»-Ի ՀԵՏ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Հանդիպումը բավական ակտիվ սկսեցինք, կարողացանք արագ բացել հաշիվը, հետո խաղի ընթացքում բազմաթիվ չիրացրած պահեր ունեցանք, ինչի արդյունքում երկրորդ խաղակեսում գնդակ ընդունեցինք մեր դարպասը։ Լավ ու դիմացկուն թիմ ուներ մրցակիցը, բայց վերջում կարողացանք մեր խոսքն ասել ու հաղթանակի հասանք»։

ՀԱՂԹԱԿԱՆ ԳՈԼԻ ՀԵՂԻՆԱԿ ԴԱՌՆԱԼՈՒ ՈՒ ՄԱՐԶԱՇԱՊԻԿԸ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Կարողացա օգնել թիմին դժվար պահին ու հաղթանակ պարգևել, ինչի համար շատ ուրախ եմ։ Մինչ այս գոլի հեղինակ էի դարձել ընկերական խաղում, իսկ պաշտոնական հանդիպումներում սա առաջին գոլս էր, և քանի որ խաղի վերջին րոպեներին էր՝ ավելացված ժամանակում նույնիսկ, այդ էմոցիաներն ինձ դրդեցին, որպեսզի հանեմ մարզաշապիկս։ Ուրախ եմ, որ հաղթեցինք, կփորձեմ ավելացնել գոլերիս թիվը հետագայում»։

ԱՇՆԱՆԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԱՎԱՐՏԻ ՄԱՍԻՆ

«Առաջնության այս հատվածը զարգացումներով լի էր, պետք է շատ աշխատենք, որպեսզի գարնանը ավելի լավ հանդես գանք ու մեր ուզած արդյունքին հասնենք»։