Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» ԱՂՋԻԿՆԵՐԻ ԹԻՄԵՐԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ 2022/23 ՄՐՑԱՇՐՋԱՆՈՒՄ

28/12/2022

Ամփոփում ենք 2022/23 մրցաշրջանի առաջին հատվածում «Ուրարտուի» ֆուտբոլիստուհիների ելույթները․

«ՈՒՐԱՐՏՈՒ-ԱՂՋԻԿՆԵՐԸ»՝ ԿԱՆԱՆՑ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲՈՒՄ

«Ուրարտու-աղջիկները» Հայաստանի կանանց բարձրագույն խմբի առաջնության 2022/23 մրցաշրջանում ելույթները մեկնարկեց հոկտեմբերի 18-ին՝ «Արարատ-Արմենիա-աղջիկների» հետ տնային խաղով։ Առաջնության այս հատվածում մեր թիմն անցկացրեց 7 հանդիպում՝ գրանցելով 1 հաղթանակ, 3 ոչ-ոքի և 3 պարտություն։ Առայժմ միակ հաղթանակը թիմը գրանցել է «Լեռնային Արցախ-աղջիկների» նկատմամբ՝ 2-1 հաշվով։ Ընդհանուր առմամբ «Ուրարտուի» աղջիկները 3 գոլ են հեղինակել, իսկ աչքի ընկած ֆուտբոլիստուհիներն են Էմմի Սարգսյանը, Միլենա Սայադյանը և Հասմիկ Գրիգորյանը։ Առաջնության մրցաշարային աղյուսակը 18 միավորով գլխավորում է «Հայասան»։

«ՈՒՐԱՐՏՈՒ-ԱՂՋԻԿՆԵՐ-2»-Ը՝ ԿԱՆԱՆՑ ԱՌԱՋԻՆ ԽՄԲՈՒՄ

Առաջին խմբի առաջնությունում հանդես եկող «Ուրարտու-աղջիկներ-2» թիմն էլ մրցաշրջանը մեկնարկեց «Նոա-աղջիկների» նկատմամբ 5-0 հաշվով հաղթանակով։ Աշնանային հատվածում մեր աղջիկները 4 հանդիպում անցկացրին՝ 1 հաղթանակ, 2 ոչ-ոքի և 1 պարտություն արդյունքով, և այս պահին մրցաշարային աղյուսակի 5 թիմերի շարքում 4-րդն է՝ անցկացնելով 2 խաղ պակաս։