Not Selected

ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ «ՈՒՐԱՐՏՈՒ» ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՈՒՄ

09/12/2022

Դեկտեմբերի 10-ին «Արարատ-73» թիմի լեգենդար ավագ, ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր Հովհաննես Զանազանյանը կդառնար 76 տարեկան։ Մեծանուն ֆուտբոլիստի ծննդյան տարեդարձի առթիվ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում հայտարարվել է Բաց դռների օր։

Մանկապատանեկան թիմերի ֆուտբոլիստների ծնողները հնարավորություն կունենան տեսնելու, թե ինչ պայմաններում և ինչպես են մարզվում իրենց երեխաները, իսկ ֆուտբոլասերներն էլ հնարավորություն կունենան ծաղկադրում կատարելու Հովհաննես Զանազանյանի հուշարձանի մոտ։

Դեկտեմբերի 10-ին բաց կլինի նաև «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի թանգարանը, որտեղ իր անկյունն ունի նաև Հովհաննես Զանազանյանը։

Հիշեցնենք, որ 2003-ից 2013 թվականներին Հովհաննես Զանազանյանը աշխատել է «Ուրարտու» (նախկին «Բանանց») ֆուտբոլային ակումբում։ 2003-ից 2005 թվականներին Զանազանյանը աշխատել է, որպես գլխավոր մարզիչ, հետագայում էլ զբաղեցրել է նաև ակումբի մանկապատանեկան դպրոցի մարզչական խորհրդի նախագահի պաշտոնը։