Not Selected

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ․ «ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ Է ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ՎՍՏԱՀ ՍԿՍԵԼ»

12/02/2022

«Ուրարտուն» վերջին ստուգողական հանդիպումն անցկացրեց Սոչիում ընթացող հավաքի շրջանակում։ Վերջին խաղում «Դինամո» Մինսկի նկատմամբ տոնած հաղթանակի մասին խոսել ու հավաքն ամփոփել է պաշտպան Հակոբ Հակոբյանը:

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

Մինսկի «Դինամոն» այս ուսումնամարզական հավաքի մեր ամենակարևոր մրցակիցն էր։ Լավ է, որ սա վերջին հանդիպումն էր, առաջնությունից առաջ շատ կարևոր է լավ թիմերի հետ մրցելը։ Սա շատ կարևոր հաղթանակ էր, ինչի համար ես շատ ուրախ եմ: Թիմն ընդհանուր առմամբ լավ հանդես եկավ, արեցինք այն ամենը, ինչ նախատեսել էինք, կարգապահ ֆուտբոլ խաղացինք մինչև հանդիպման վերջին րոպեները։ Սակայն 2-0 հաշվի ժամանակ մենք, հավանաբար, մի փոքր կորցրեցինք կենտրոնացումը և գոլ բաց թողեցինք, բայց կարևորը հաղթանակն է և լավ խաղը, որը այսօր տեսանք»։

ՀԱՎԱՔԻ ՈՒ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՄԱՍԻՆ

«Ընդհանուր առմամբ, հաշվի առնելով բոլոր այն խնդիրները, որոնք մենք ունեցանք, կասեմ, որ այս հավաքը շատ պետք էր։ Լավ անցան։ Ես կարծում եմ, որ մենք այս հավաքից վերցրինք այն ամենը, ինչ կարելի էր վերցնել, և արդեն պատրաստ ենք առաջնության վերսկսմանը։

Մի քանի օր կհանգստանանք ու կանցնենք առաջնության վերսկսման վերջնական նախապատրաստությանը։ «Վանի» դեմ առաջին հանդիպումը շատ կարևոր է, պետք է վստահ սկսել։ Կարևոր է սկսել հաղթանակով»: