Not Selected

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

28/02/2022

Տեղեկացնում ենք, որ «Ուրարտուի» 20-ամյա հարձակվող Նարեկ Գրիգորյանը հանդես կգա Լեհաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը ներկայացնող «Յագելոնիա» ակումբում:

«Ուրարտու» և «Յագելոնիա» ակումբների միջև կնքված պայմանագրի համաձայն՝ Գրիգորյանը Լեհաստան է տեղափոխվել վարձակալական հիմունքներով` հետագայում տրանսֆերի գնման հնարավորությամբ: Նոր ակումբում Գրիգորյանը հանդես կգա 18 համարի մարզաշապիկով: Հատկանշական է, որ այս ակումբում ժամանակին հանդես էր եկել նաև Ռոբերտ Արզումանյանը:

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Նարեկ Գրիգորյանն «Ուրարտուում» անցկացրել էր 21 հանդիպում և դարձել 4 գոլի հեղինակ:

Հավելենք, որ Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակում Գրիգորյանը նշել էր իր նորամուտը Հայաստանի ազգային հավաքականի կազմում՝ դառնալով ակումբի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որն ազգային ընտրանու կազմում մասնակցել էր պաշտոնական հանդիպման:

Շնորհավորում ենք Նարեկ Գրիգորյանին և նորանոր հաջողություններ մաղթում կարիերայի նոր շրջանում: