Not Selected

ՆԱՐԵԿ ԱՂԱՍԱՐՅԱՆ․ «ԱՅՍ ԽԱՂԵՐՈՒՄ ՆՊԱՏԱԿԸ ԼԱՎ ՄԱՐԶԱՎԻՃԱԿ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՆ Է»

08/02/2022

«Ուրարտուն» Սոչիում անցնող հավաքի ընթացքում առաջին ստուգողական հանդիպումն անցկացրեց՝ մրցելով տեղի «Սոչի II» թիմի հետ (1-1)։ Խաղի ու հավաքի մասին իր կարծիքն է հայտնել «Ուրարտուի» կիսապաշտպան Նարեկ Աղասարյանը:

 

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Մեր մրցակիցն այսօր երիտասարդ թիմ էր։ Չէինք հասցրել լավ պատրաստվել, քանի որ միայն երեկ էինք ժամանել այստեղ։ Նման խաղերում մեր նպատակը հաղթելը չէ, պետք է լավ մարզավիճակ ձեռք բերենք, կարծում եմ՝ ինչ-որ չափով դա մեզ հաջողվում է։ Լավ ենք տրամադրված և կանենք ամեն ինչ, որպեսզի լավ պատրաստվենք առաջնությանը»։ 

ՀԱՎԱՔԻ ՄԱՍԻՆ

«Լավ միջավայր է, կարծում եմ՝ նախապատրաստական այս փուլը լավ կացնկացնենք։ Եվս մեկ խաղ պետք է անցկացնենք, մինչ այդ չորս օր ժամանակ ունենք մարզվելու ու լավ պատրաստվելու»։