Not Selected

ԱՐԹՈՒՐ ՄԻՐԱՆՅԱՆԸ ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ

21/03/2022

Հայաստանի ազգային հավաքականի կազմում առաջիկա խաղերում կտեսնենք նաև «Ուրարտուի» մեկ այլ ֆուտբոլիստի՝ հարձակվող Արթուր Միրանյանին, որը թիմի հետ կնախապատրաստվի սպասվող ընկերական հանդիպումներին։

«Ուրարտուի» ֆուտբոլիստներից ավելի վաղ հավաքական էին հրավիրվել նաև կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը և պաշտպան Ժիրայր Մարգարյանը։

Հավելենք, որ մեր ընտրանին առաջին ընկերական հանդիպումը կանցկացնի մարտի 24-ին՝ Երևանում հանդիպելով Մոնտենեգրոյի հավաքականի հետ, այնուհետև կմեկնի Նորվեգիա և մարտի 29-ին Օսլո քաղաքում կմրցի Նորվեգիայի ընտրանու հետ։ 

Հաջողություն ենք մաղթում մեր հավաքականին առաջիկա խաղերում։