Not Selected

ԱՐԹՈՒՐ ՄԻՐԱՆՅԱՆ․ «ԿԱՐԾՈՒՄ ԵՄ՝ ՄԵՐ ՑՈՒՑԱԴՐԱԾ ԽԱՂՈՎ ԱՐԺԱՆԻ ԷԻՆՔ ՀԱՂԹԱՆԱԿԻ»

16/04/2022

Արթուր Միրանյանը երկրորդ խաղն անընդմեջ դուբլ է ձևակերպում, 4-րդ խաղն անընդմեջ՝ դառնում գոլի հեղինակ։ Ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում ֆուտբոլիստը խոսել է «Վանի» հետ խաղի ու իր խփած գոլերի մասին․

 

«ՎԱՆԻ» ՀԵՏ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Հեշտ հանդիպում չստացվեց, բայց մեզ մոտ ստացվեց գրեթե այն ամենը, ինչ պլանավորել էինք, ինձ թվում է՝ այսօր արժանի էինք հաղթանակի»։

ԴՈՒԲԼԻ ՄԱՍԻՆ

«Շատ ուրախ եմ, որ գոլ խփեցի, կապ չունի դա մեկն է, թե մի քանիսը։ Որպես հարձակվող՝ ինձ միշտ հաճելի է գոլի հեղինակ դառնալ, կրկնակի հաճելի է նաև, որ դրանք հաղթանակ են պարգևում թիմին, ու կարողանում ենք 3 միավոր վաստակել»։

ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԹԻՄԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԴԻՐՔԻ ՈՒ ՇԱՆՍԵՐԻ ՄԱՍԻՆ

«Շարժվում ենք առաջ, կփորձենք ամեն խաղին պայքարել ու վաստակել 3 միավոր, և արդեն կտեսնենք՝ ինչ կստացվի»։