Not Selected

ՆԱՐԵԿ ԱՂԱՍԱՐՅԱՆ․ «ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ՄՐՑԱՇՐՋԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԼԱՎ ԱՎԱՐՏ ՈՒՆԵՆԱԼ ՄԵԶ ՀԱՄԱՐ»

17/04/2022

«Ուրարտուի» երիտասարդ կիսապաշտպան Նարեկ Աղասարյանը «Վանի» հետ մրցավեճում գոլի հեղինակ դարձավ՝ բացելով պաշտոնական խաղերում իր գնդակների հաշիվը։ Ֆուտբոլիստը խոսել է ստացած տպավորությունների, առաջնությունում նպատակների և այլնի մասին․

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԳՈԼԸ ՀԵՂԻՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Անչափ ուրախ եմ առաջին գոլս խփելու կապակցությամբ, կարող եմ ասել, որ փոքր երազանքի պես մի բան էր, որն իրականացավ։ Ամենակարևորը, որ կարողացանք 3 միավոր վաստակել, իսկ օգնել թիմին միշտ պատրաստ եմ թե՛ գոլով, թե՛ լավ խաղով»։

ԹԻՄԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

«Քայլ առ քայլ շարժվում ենք առաջ, բարձրացանք 5-րդ հորիզոնական և հավատում ենք, որ կարող ենք նաև շրջանցել հարևան մյուս մրցակիցներին ու առաջնությունում մրցանակային տեղ զբաղեցնել, ինչն այս մրցաշրջանի համար լավ ավարտ կլինի»։

ԹԻՄԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ

«Վանի» հետ խաղում մեր մյուս երիտասարդ ֆուտբոլիստները ևս հնարավորություն ստացան իրենց որակները ցուցադրելու։ Մեզ մոտ հաճախ կտեսնեք, որ խաղաժամանակ տրամադրվի երիտասարդներին, քանի որ շատ տաղանդավոր հայ խաղացողներ կան, որոնք կարող են օգտակար լինել իրենց թիմերին»։

ԱՌԱՋԻԿԱ ՄՐՑԱԿԻՑԸ «ՆՈՐԱՎԱՆՔՆ» Է

«Հաջորդ խաղում նույն մրցակցի հետ ենք, ինչ գավաթի եզրափակչում, կարող եմ ասել, որ «Նորավանքը» կազմակերպված ու լավ թիմ է, կփորձենք լավ արդյունքի հասնել։ Բայց առաջնությունում պայքարը պետք չէ համեմատել գավաթում սպասվող խաղի հետ, այնտեղ տրամադրվածությունն այլ է, քանի որ երկու թիմն էլ միևնույն բանի համար են պայքարելու»։