Not Selected

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ․ «ՇԱՏ ԱՌՈՒՄՆԵՐՈՎ ԿԱՐԵՎՈՐ ՀԱՂԹԱՆԱԿ ԷՐ»

11/05/2022

«Ուրարտուի» ավագ Հակոբ Հակոբյանի համար Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի խաղը 150-րդն էր մեր թիմի կազմում։ Ֆուտբոլիստը խոսել է հոբելյանական հանդիպումն անցկացնելու ու ԲԿՄԱ-ի հետ խաղի մասին․

ԱՎԱԳԻ ԹԵՎԿԱՊՈՎ ԽԱՂԱԴԱՇՏ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Նախորդ՝ գավաթային խաղը մեզ համար ամենակարևորն էր առաջնությունում, ափսոս, որ պարտվեցինք։ Շատ կուզեի խաղադաշտում լինել, բայց ունեի 2 դեղին քարտ, ինչի պատճառով բացակայում էի։ Այսօր արդեն խաղադաշտում էի, կփորձեմ օգնել թիմին արդեն առաջիկա խաղերում»։

ԲԿՄԱ-Ի ՀԵՏ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Հանդիպման հաշիվն էլ կարող է պատմել խաղի մասին։ ԲԿՄԱ-ն շատ լավ թիմ է՝ ուժեղ երիտասարդներով, որոնք շատ պատրաստ ու ագրեսիվ ֆուտբոլ են խաղում, բնականաբար, դժվար էր, բայց, կարևորը՝ հաղթեցինք։ Մեզ այս հաղթանակը պետք էր թե՛ հոգեբանորեն, թե՛ հետագա խաղերի ու արդյունքի կարևորության առումով»։

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» ԿԱԶՄՈՒՄ 150-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Շատ ուրախ եմ այդ կապակցությամբ, իմ հարազատ ակումբի կազմում այդքան խաղ անցկացնելը մեծ պատիվ է ինձ համար։ Լավ է, որ հաղթական ստացվեց, կփորձենք մնացած հանդիպումներում էլ հաղթել, հուսով եմ՝ լավ կավարտենք մրցաշրջանը»։