Not Selected

ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՀԱՇՎՈՎ ԱՌԱՎԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՆՔ ԲԿՄԱ-Ի ՆԿԱՏՄԱՄԲ

11/05/2022

Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի շրջանակում «Ուրարտուն» սեփական հարկի տակ հյուրընկալեց ԲԿՄԱ-ին ու նվազագույն հաշվով առավելության հասավ։ Հանդիպման միակ գնդակը հեղինակեց Կարեն Մելքոնյանը։

Նախորդ հանդիպման համեմատ՝ դաշտի տերերի մեկնարկային կազմում մի շարք փոփոխություններ կային․ Նանա Անտվիի և Ժիրայր Մարգարյանի փոխարեն խաղադաշտում էին Խարիտոն Այվազյանն ու Հակոբ Հակոբյանը։ Կիսապաշտպանության կենտրոնն Ուգոչուկվու Իվուի փոխարեն վերահսկում էր Գոռ Լուլուկյանը, իսկ Արթուր Միրանյանի ու Ջոնել Դեսիրի փոխարեն խաղադաշտ դուրս եկան Կարեն Մելքոնյանն ու Օլեգ Պոլյակովը։

Այս հանդիպումը հոբելյանական էր «Ուրարտուի» մի շարք ֆուտբոլիստների համար։ Հակոբ Հակոբյանն իր 150-րդ խաղն անցկացրեց Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայում, Ջոնել Դեսիրեի համար այն 80-րդն էր, իսկ Վադիմ Պարամոնովի համար՝ 30-րդը։

Հանդիպման մեկնարկը հայտարարող սուլիչի հետ հորդառատ անձրև սկսեց տեղալ, ինչը մի փոքր դժվարացրեց ֆուտբոլիստների տեղաշարժը խաղադաշտում։ 15-րդ րոպեից դաշտում ակտիվ պայքար սկսեց ընթանալ, երկու թիմերն էլ հերթով փորձում էին գրոհներ կազմակերպել։ 20-րդ րոպեին մրցակցի ֆուտբոլիստ Արթուր Գրիգորյանի՝ գլխով կատարած հարվածից հետո փայլուն գործեց ու գնդակը դարպասային գծից հանեց Արսեն Բեգլարյանը։

Մինչև խաղակեսի ավարտը թիմերը ևս մի քանի անգամ հարվածեցին միմյանց դարպասին, սակայն դրանք չհասան իրենց նպատակին։ Առաջին խաղակեսում գոլեր այդպես էլ չգրանցվեցին, թիմերն ընդմիջման գնացին 0-0 հաշվով։

Երկրորդ խաղակեսի սկիզբն ակտիվությամբ չէր զիջում առաջինին։ «Ուրարտուի» ֆուտբոլիստները գոլային իրական հնարավորություն ունեցան 63-րդ րոպեին, երբ Գոռ Լուլուկյանի փոխանցումից հետո Կարեն Մելքոնյանը չհասցրեց հարվածել Արման Ներսիսյանի պաշտպանած դարպասի ուղղությամբ։ Այնուհետև մեր թիմի կազմում մի քանի փոփոխություններ եղան, որոնք ավելի սրեցին խաղը։ Փոխարինման մտած Էրիկ Վարդանյանի փոխանցումից հետո էլ Կարեն Մելքոնյանը բացեց հանդիպման հաշիվը։ Գոլից հետո թե՛ մեր ֆուտբոլիստները, թե՛ մրցակիցը շարունակում էին սպառնալ միմյանց դարպասին, սակայն հաշիվը մնաց անփոփոխ։ 

Հավելենք, որ հաջորդ հանդիպումը մեր տղաները կանցկացնեն մայիսի 15-ին՝ հյուրի կարգավիճակով մրցելու ենք «Փյունիկի» հետ։ «Հանրապետական» մարզադաշտում խաղը կմեկնարկի 19։00-ին։

«ՈՒՐԱՐՏՈՒ» - ԲԿՄԱ 1-0

1-0 Կարեն Մելքոնյան (80')

«ՈՒՐԱՐՏՈՒ»․ 24. Արսեն Բեգլարյան, 36․ Խարիտոն Այվազյան (2․ Նանա Անտվի 81'), 14․ Պյոտր Տեն, 67․ Վադիմ Պարամոնով, 6․ Արման Ղազարյան, 5․ Հակոբ Հակոբյան (ա), 9․ Նարեկ Աղասարյան (88․ Ժիրայր Մարգարյան 81'), 19․ Սերգեյ Մկրտչյան, 20․ Գոռ Լուլուկյան (23. Էրիկ Վարդանյան 68'), 90․ Օլեգ Պոլյակով (12․ Ջոնել Դեսիրե 68'), 10․ Կարեն Մելքոնյան (13․ Դմիտրո Խլյոբաս 81')։

Պահեստայիններ՝  96․ Անատոլի Այվազով, 31․ Լևոն Տեր-Մինասյան, 2․ Նանա Անտվի, 4․ Արմեն Մանուչարյան, 18․ Սալոմոն Նիրիսարիկե, 15․ Աննան Մենսահ, 88․ Ժիրայր Մարգարյան, 17․ Տիգրան Այունց, 12․ Ջոնել Դեսիրե, 23. Էրիկ Վարդանյան, 13․ Դմիտրո Խլյոբաս, 7․ Սամվել Հակոբյան։

ԲԿՄԱ․ 12. Արման Ներսեսյան, 24․ Արսեն Գալստյան, 9․ Գրենիկ Պետրոսյան (11․ Էդգար Մովսեսյան 73'), 23․ Ստյոպա Մկրտչյան, 8․ Միքայել Միրզոյան (19․ Նարեկ Ալավերդյան 63'), 7․ Արամ Խամոյան (18․ Միսակ Հակոբյան 88'), 25․ Դանիել Աղբալյան, 55․ Հայկ Իշխանյան (ա), 50․ Արթուր Գրիգորյան, 52․ Արթուր Սերոբյան ( 20․ Ախմեդ Ջինդոյան 73'), 22․ Վոլոդյա Սամսոնյան։

Պահեստայիններ՝ 29․ Գոռ Մատինյան, 16․ Ռաֆայել Մանասյան, 19․ Նարեկ Ալավերդյան, 14․ Մարտին Գրիգորյան, 10․ Արմեն Նահապետյան, 3․ Էրիկ Սիմոնյան, 20․ Ախմեդ Ջինդոյան, 11․ Էդգար Մովսեսյան, 6․ Արթուր Ստեփանյան, 5․ Արտյոմ Գյուրջյան, 45․ Դավիթ Հակոբյան, 18․ Միսակ Հակոբյան։