Not Selected

ԱՐԹՈՒՐ ՄԻՐԱՆՅԱՆ․ «ՄՐՑԱՆԱԿՍ ՄԵՐ ԱՄԲՈՂՋ ԹԻՄԻ ՇՆՈՐՀԻՎ Է»

16/05/2022

«Ուրարտուի» հարձակվող Արթուր Միրանյանն արժանացավ Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը՝ 5 խաղում խփած 7 գոլ ցուցանիշով։ Ֆուտբոլիստը կիսվել է իր տպավորություններով, ինչպես նաև խոսել «Փյունիկի» հետ խաղի մասին․

ԱՊՐԻԼ ԱՄՍՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ ՃԱՆԱՉՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Շատ ուրախ եմ այս մրցանակը ստանալու կապակցությամբ, կցանկանամ նշել, որ սա միայն իմ շնորհիվ չէ, այլ ամբողջ ակումբի, մարզիչների, սա մեր թիմի աշխատանքի արդյունքն է, կփորձեմ շարունակել գոլեր խփել ու օգնել թիմիս հաղթել»։

«ՓՅՈՒՆԻԿԻ» ՀԵՏ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Մեզ համար դժվար հանդիպում ստացվեց, ինձ թվում է՝ առաջին խաղակեսում մենք ավելի լավ էինք տիրում գնդակին ու ավելի շատ գրոհներ կազմակերպում, բայց երկրորդ կեսում խաղը փոխվեց, մրցակիցն էր արդեն փորձում վտանգավոր պահեր ստեղծել։ Կարծում եմ՝ 1-1-ը լավ արդյունք էր այս խաղի համար, առջևում էլ դեռ 4 հանդիպում ունենք, կփորձենք հաղթել ու 3 միավոր վաստակել այդ խաղերում»։

ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Չեմ կարող ասել՝ սա լավագույն մարզավիճակս է, թե ոչ, բայց փորձում եմ խաղից խաղ ավելի բարելավել, ավելացնել։ Երևի խփած գոլերս խոսում են այն մասին, որ լավ վիճակում եմ ու պետք է շարունակեմ»։