Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-ԱՂՋԻԿՆԵՐԸ» ՎԵՐՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ 2021/22 ՄՐՑԱՇՐՋԱՆՈՒՄ

19/05/2022

Մայիսի 18-ին Հայաստանի Կանանց Բարձրագույն խմբի 2021/22 մրցաշրջանի 19-րդ տուրում «Ուրարտու-աղջիկները» սեփական հարկի տակ ընդունեց առաջատար «Հայասային» ու զիջեց 15-0 հաշվով։ 

Մեր աղջիկների համար սա 2021/22 մրցաշրջաում վերջին հանդիպումն էր, քանի որ վերջին՝ 20-րդ տուրը Քնարիկ Գրիգորյանի գլխավորած թիմը բաց կթողնի։ 

Հավելենք, որ «Ուրարտու-աղջիկները» ելույթներն առաջնությունում ավարտեց 4-րդ հորիզոնականում՝ 15 խաղում վաստակած 12 միավորով։ 

Ներկայացնում ենք «Հայասայի» հետ հանդիպման լուսանկարները