Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ՄԱՐՏԱԿԱՆ ՈՉ-ՈՔԻ ԳՐԱՆՑԵՑ «ՆՈԱՅԻ» ՀԵՏ ՊԱՅՔԱՐՈՒՄ

25/05/2022

Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում «Ուրարտուն» հյուրի կարգավիճակում ուժերը չափեց «Նոայի» հետ։ Թիմերը ոչ-ոքի՝ 1-1 հաշիվ գրանցեցին։ Մեր թիմի կազմում աչքի ընկավ Դմիտրո Խլյոբասը, իսկ «Նոայից» միակ գոլը հեղինակեց Մաքսիմ Մայրովիչը։ 

Մրցաշարային աղյուսակում թիմերը հարևաններ էին, մեր տղաները 2 միավորով էին զիջում մրցակցին և հաղթելու դեպքում կշրջանցեին նրանց։

«Ուրարտուի» կազմը մեկնարկում բավական երիտասարդ էր։ Ռոբերտ Արզումանյանը կազմում 10 հայ ֆուտբոլիստի էր ընդգրկել։ 

Առաջին րոպեներից բավական բաց ֆուտբոլ տեսանք։ Հենց մեկնարկում տանտերերի ձեռնարկած գրոհի ժամանակ Արսեն Բեգլարյանը գնդակը որսալիս խախտեց կանոնները Սարգիս Շահինյանի նկատմամբ, ինչն էլ 11-մետրանոց բերեց մեր դարպասին։ «Նոայի» կազմում խաղի հաշիվը բացեց Մաքսիմ Մայրովիչը։ Խփված գոլից հետո «Ուրարտուն» սկսեց իր պահերը ստեղծել, ու կարելի է ասել՝ վտանգավոր գրոհներ ունեցանք։ Մեկ իրական հնարավորություն ուներ Արթուր Միրանյանը, իսկ առաջին խաղակեսի վերջնամասում Գոռ Լուլուկյանը, շրջանցելով մրցակցի դարպասապահ Վարդան Շահատունիին, գնդակը դարպասին դիպավ միայն ձախ կողմից։ Առաջին կեսում այլ գոլեր չգրանցվեցին՝ 1-0:

Երկրորդ խաղակեսում Ռոբերտ Արզումանյանը մի շարք փոխարինումներ կատարեց, ինչի արդյունքում խաղը շարունակեցինք 4 հարձակվողով՝ Դմիտրո Խլյոբաս, Արթուր Միրանյան, Կարեն Մելքոնյան, Սամվել Հակոբյան։ Դրվագներից մեկում անկյունայինի խաղարկումից հետո գնդակը Պյոտր Տենի գլխով հարվածից հետո դիպավ դարպասաձողին։ Շատ չանցած՝ մեր տղաների հերթական առաջխաղացումից հետո գնդակը Արթուր Միրանյանից հեռացրեց դարպասապահ Շահատունին, ինչից հետո գնդակին հասած Դմիտրո Խլյոբասը գրավեց «Նոայի» դատարկ դարպասը։ Մինչ հանդիպման ավարտը մերոնք անդադար գրոհներ էին ձեռնարկում, սակայն հաշվի մեջ առաջ անցնել չէր հաջողվում։ Թիմերը բավարարվեցին խփված մեկական գնդակներով։ 

Հավելենք, որ այս մրցաշրջանի վերջին՝ 36-րդ տուրում սեփական հարկի տակ կհյուրընկալենք «Վանին»։ 

«ՆՈԱ» - «ՈՒՐԱՐՏՈՒ»

1-0 Մաքսիմ Մայրովիչ (3'), 1-1 Դմիտրո Խլյոբաս (65')

«ՆՈԱ»․ 77. Վարդան Շահատունի, 17. Ժորդի Մոնրոյ Արարատ, 25. Չարլզ Մարկի Իկեչուկվու (21. Դմիտրի Լավրիշև 46'), 8. Սարգիս Շահինյան (ա) (19. Աշոտ Ադամյան 77'), 92. Սանա Գոմես (28. Գրիգորի Տրուֆանո 46'), 97. Ալբերտ Գաբարաև, 10. Մաքսիմ Մայրովիչ, 94. Դանու Սպետառու, 3. Արթուր Քարտաշյան, 6. Հայկ Մուսախանյան (23. Ալեքսեյս Գրյազնովս 46' (20. Ալեշանդրե Օլիվեյրա 68'), 13. Դրամանե Սալու։

Պահեստայիններ՝  98. Արթուր Միրոյան, 99. Գրիգորի Մաթևոսյան, 20. Ալեշանդրե Օլիվեյրա, 11. Յարոսլավ Մատվիենկո, 22. Գեղամ Հարությունյան, 19. Աշոտ Ադամյան, 27. Ալեքսեյ Չոպա, 5. Իլյա Ուդոդով, 23. Ալեքսեյս Գրյազնովս, 21. Դմիտրի Լավրիշև, 28. Գրիգորի Տրուֆանով, 7. Գևորգ Տարախչյան։ 

«ՈՒՐԱՐՏՈՒ»․ 24. Արսեն Բեգլարյան, 36․ Խարիտոն Այվազյան (2․ Նանա Անտվի 46'), 6․ Արման Ղազարյան, 14․ Պյոտր Տեն, 25․ Էդգար Գրիգորյան, 9․ Նարեկ Աղասարյան (7․ Սամվել Հակոբյան 62'), 19․ Սերգեյ Մկրտչյան, 5․ Հակոբ Հակոբյան (ա) (8․ Ուգոչուկվու Իվու 62'), 17. Տիգրան Այունց (13․ Դմիտրո Խլյոբաս 46'),  20․ Գոռ Լուլուկյան (10. Կարեն Մելքոնյան 62'), 22․ Արթուր Միրանյան։

Պահեստայիններ՝ 31. Լևոն Տեր-Մինասյան, 2․ Նանա Անտվի, 18․ Սալոմոն Նիրիսարիկե, 15․ Աննան Մենսահ,  4․ Արմեն Մանուչարյան, 67․ Վադիմ Պարամոնով, 8․ Ուգոչուկվու Իվու, 88․ Ժիրայր Մարգարյան, 10. Կարեն Մելքոնյան, 90․ Օլեգ Պոլյակով, 13․ Դմիտրո Խլյոբաս, 7․ Սամվել Հակոբյան։