Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» 5 ՖՈՒՏԲՈԼԻՍՏ ՀՐԱՎԻՐՎԵԼ է ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ-21 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ

26/05/2022

Մարտի 29-ից հունիսի 12-ը Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում ուսումնամարզական հավաք կանցկացնի։

Երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հավաքական է հրավիրել նաև «Ուրարտուի» ֆուտբոլիստներ Նարեկ Աղասարյանին, Սերգեյ Մկրտչյանին, Արման Ղազարյանին, Տիգրան Այունցին, Պետրոս Մանուկյանին, ինչպես նաև «Ուրարտուից» ԲԿՄԱ գործուղված ֆուտբոլիստներ Էրիկ Սիմոնյանին ու «Յագելոնիա» գործուղված Նարեկ Գրիգորյանին։

Հավելենք, որ մեր ընտրանին կնախապատրաստվի ԵՎՐՈ 2023-ի ընտրական փուլի հետևյալ հանդիպումներին՝

Հունիսի 2 | Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստան | 19:00

Հունիսի 6 | Հայաստան - Ֆրանսիա | 20:30

Հունիսի 12 | Հայաստան - Ուկրաինա | 19:00

Հաջողություն ենք մաղթում մեր ֆուտբոլիստներին։