Not Selected

ԱՎԱՐՏՎԵՑ "URARTU CUP 2022" ԴՊՐՈՑԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐԸ

26/05/2022

Մայիսի 18-ից մայիսի 25-ը «Ուրարտուի» մարզաբազայում անցկացվեց «Ուրարտուի գավաթ» դպրոցական մրցաշարը, որին մասնակցում էին 6 դպրոց և 2 կրթահամալիր։ 4 խաղային օրերի ընթացքում մրցաշարի եզրափակչում միմյանց հանդիպեցին թիվ 162 միջնակարգ դպրոցի և Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի աշակերտները։ Վերջիններս էլ դարձան «Ուրարտուի գավաթ» առաջին դպրոցական մրցաշարի հաղթողներ։ Իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցրին թիվ 11 հիմնական դպրոցի աշակերտները։

Ձեզ ենք ներկայացնում մրցաշարի եզրափակիչի ու պարգևատրման արարողության լուսանկարները։