Not Selected

ՖՐԱՆՑԻՍԿՈ ԿՈՄՊԱՆ․ «ՀԵՇՏ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՉԷՐ, ԲԱՅՑ ՊԱՏՐԱՍՏՎԵԼ ԷԻՆՔ»

28/05/2022

Առաջնության վերջին խաղում «Վանի» նկատմամբ տոնած հաղթանակի (2-0) մասին խոսել է «Ուրարտուի» մարզիչ Ֆրանցիսկո Կոմպանը։

«ՎԱՆԻ» ՀԵՏ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Խաղ էր, որը գիտեինք՝ բարդ է ընթանալու՝ տարբեր պատճառներով․ նախ՝ մրցաշրջանի վերջին հանդիպումն էր, բացի այդ մրցակիցը վերջին շրջանում բավական լավ հանդիպումներ է ցուցադրում։ Այս ամենի արդյունքում ունեցանք այն խաղը, որին սպասում էինք ու պատրաստվել էինք»։

2021/2022 ՄՐՑԱՇՐՋԱՆԸ՝ «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՀԱՄԱՐ

«Մրցաշրջանը մեզ համար դրական ընթացք ունեցավ, փորձեցինք այնպես անել, որ թիմը փորձի յուրահատուկ դրսևորել իրեն, այլ խաղ ցույց տալ, որը դուր կգա երկրպագուներին։ Ճիշտ է, խաղերի արդյունքները միշտ այնպիսին չէին, ինչպես կցանկանայինք, բայց պետք է շնորհակալություն հայտնենք մեր ֆուտբոլիստներին, որոնք այս ամբողջ ընթացքում մեծ ջանքերի շնորհիվ փորձեցին հասկանալ մեր առաջարկած խաղաոճը և մարզումների ժամանակ էլ աշխատել բավական մոտիվացված։ Ի վերջո, մենք կարողացանք հասնել գավաթի եզրափակիչ, ինչը կարևոր է ակումբի համար և ֆուտբոլային տեսանկյունից մեծ առաջընթաց է»։