Not Selected

ԿԱՐԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ․ «ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԽԱՂՈՒՄ ԽՓԱԾ ԳՈԼՍ ԱՎԵԼԻ ՈԳԵՎՈՐԵՑ ԻՆՁ»

04/05/2022

Կարեն Մելքոնյանի համար «Ալաշկերտի» հետ խաղը 100-րդն էր Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայում։ Ֆուտբոլիստը խոսել է հոբելյանական խաղի ու այն գոլով նշանավորելու մասին․

«Շատ ուրախ եմ, որ 100-րդ հանդիպումս անցկացրի Հայաստանի առաջնություններում։  Կրկնակի ուրախ եմ, որ կարողացա գոլ խփել, այն ավելի ոգևորեց ինձ, հնարավորություն ունեի նաև հաղթական գոլը խփելու, սակայն չստացվեց»։

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Ծանր առաջին խաղակեսը լավ սկսեցինք, կարողացանք գոլ խփել, հետո արդեն մրցակիցը սկսեց պրենսինգի շնորհիվ ճնշել մեզ, ճիշտ է, փորձում էինք մեր պահերն էլ ստեղծել, բայց չկարողացանք օգտագործել դրանք ու արդյունքում գոլ բաց թողեցինք»։

ԳԱՎԱԹԻ ԱՌԱՋԻԿԱ ԵԶՐԱՓԱԿՉԻ ՄԱՍԻՆ

«Առաջիկա խաղն արդեն գավաթային է, բոլորս տրամադրված ենք միայն հաղթանակի։ Սա այս մրցաշրջանում մեզ համար ամենակարևոր հանդիպումն է, ամեն ինչ կանենք, որպեսզի հաղթենք։ Բոլորիս մտքերն այս պահին ուղղված են միայն գավաթի եզրափակչին»։