Not Selected

ԳԱՎԱԹԻ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ՊԱՐՏՎԵՑԻՆՔ «ՆՈՐԱՎԱՆՔԻՆ»

08/05/2022

Vbet Հայաստանի գավաթի եզրափակիչ խաղում «Ուրարտուն» հանդիպեց «Նորավանքին» և զիջեց 2-0 հաշվով։ Տանտիրոջ կարգավիճակում գտնվող «Նորավանքի» կազմում գոլի հեղինակներ դարձան Թեմուր Մուստաֆինն ու Յեննե Տենտոնը։

Հանդիպումը շատ ակտիվ մեկնարկ ունեցավ, որը կարելի է ասել պահպանվեց ամբողջ խաղի ընթացում։ Խաղի հենց առաջին րոպեին «Նորավանքի» ֆուտբոլիստ Եվգենի Կոբզարը հնարավորություն ուներ հաշիվը բացելու, սակայն նրա հարվածը բարձր ստացվեց։ Առաջին խաղակեսում ունեցած վտանգավոր պահերով թիմերը միմյանց չզիջեցին։

Բավական վտանգավոր էին նաև ստանդարտ իրավիճակները։ Հանդիպման 29-րդ րոպեին հենց անկյունայինի խաղարկումից հետո Թեմուր Մուստաֆինը առաջ մղեց «Նորավանքին»։ Պատասխան անկյունայինի ժամանակ էլ հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։

Երկրորդ խաղակեսի սկիզբում խաղը, կարելի է ասել, ամբողջությամբ մեր տիրապետության տակ էր։ «Ուրարտուն» չէր հեռանում մրցակցի տուգանայինից, սակայն բազմաթիվ փորձերն ու գոլային պահերը նպատակին հասցնել չստացվեց։ Մոտ տարածությունից դարպասը գրավելու լավ հնարավորություն ոչ մեկ անգամ ուներ Արթուր Միրանյանը, գեղեցիկ անցումից հետո Ուգոչուկվու Իվուն կարող էր հաշիվը հավասարեցնել, սակայն մեր ֆուտբոլիստներին ոչ մի շանս չտրվեց սկսածն ավարտին հասցնելու։ Փոխարենը 77-րդ րոպեին Եննե Տենտոնը հաշիվը դարձրեց 2-0։ Հանդիպման լարված վերջնամասում էլ գոլ խփել չհաջողվեց, և «Նորավանքը» դարձավ Vbet Հայաստանի գավաթակիր։

Գավաթի խաղարկությունն այսքանով ավարտվեց, բայց Vbet Հայաստանի Պրեմիեր լիգան դեռ շարունակվում է։ Մայիսի 11-ին սեփական հարկի տակ «Ուրարտուն» կմրցի ԲԿՄԱ-ի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 19։30-ին։

«ՆՈՐԱՎԱՆՔ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» 2-0

1-0 Թեմուր Մուստաֆին (29'), 2-0 Յեննե Տենտոն (77')

«ՆՈՐԱՎԱՆՔ»․ 1. Հենրի Ավագյան, 63. Թեմուր Մուստաֆին, 4. Միխայիլ Բաշիլով, 25. Էբերտ Կարդոսո (5. Նորայր Նիկողոսյան 60'), 9. Եվգենի Կոբզար (10. Կարեն Նալբանդյան 74'), 21. Արթուր Ավագյան (ա) (99. Արման Մկրտչյան 46'), 88. Արամ Քոչարյան (8. Ուֆուոմա Դավիդ Ջուլիուս 74'), 22. Տիմուր Ռուդոսելսկի, 18. Բաբու Չամ, 17. Շուեյբու Լալի Իբրահիմ, 15. Եննե Տենտոն։

Պահեստայիններ՝  12. Դանիիլ Յարուսով, 31. Նարեկ Ոսկանյան, 5. Նորայր Նիկողոսյան, 10. Կարեն Նալբանդյան, 11. Արման Ասիլյան, 99. Արման Մկրտչյան, 7. Անդրանիկ Քոչարյան, 37. Սերգեյ Օրլով, 20. Սիմոն Օբոնդե, 77. Դավիթ Մինասյան, 8. Ուֆուոմա Դավիդ Ջուլիուս, 6. Մոզես Էնոկելա Քենդիդուս։ 

«ՈՒՐԱՐՏՈՒ»․ 24. Արսեն Բեգլարյան, 2․ Նանա Անտվի (36․ Խարիտոն Այվազյան 60'), 14․ Պյոտր Տեն, 67․ Վադիմ Պարամոնով  (23. Էրիկ Վարդանյան 80'), 6․ Արման Ղազարյան, 88. Ժիրայր Մարգարյան, 9․ Նարեկ Աղասարյան (90․ Օլեգ Պոլյակով 80'), 8․ Ուգոչուկվու Իվու, 19․ Սերգեյ Մկրտչյան (10․ Կարեն Մելքոնյան 85'), 22․ Արթուր Միրանյան (ա), 12․ Ջոնել Դեսիրե։ 

Պահեստայիններ՝ 96․ Անատոլի Այվազով, 36․ Խարիտոն Այվազյան, 4․ Արմեն Մանուչարյան, 15. Աննան Մենսահ, 18․ Սալոմոն Նիրիսարիկե, 20․ Գոռ Լուլուկյան, 17․ Տիգրան Այունց, 23. Էրիկ Վարդանյան, 90․ Օլեգ Պոլյակով, 13. Դմիտրո Խլյոբաս, 10․ Կարեն Մելքոնյան, 7. Սամվել Հակոբյան։