Not Selected

ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ․ «ՄՐՑԱԿԻՑԸ ԿԱՐՈՂԱՑԱՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԻՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ»

09/05/2022

«Նորավանքի» հետ գավաթային եզրափակիչ խաղից հետո (2-0) Ռոբերտ Արզումանյանը խոսել է խաղի մասին.

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Կարծում եմ՝ ինչ-որ տեղ լարվածություն կար առաջին խաղակեսում, դրան գումարվել էր նաև խաղադաշտում գնդակի արագ շարժը՝ կապված անձրևի հետ, այս երկու պատճառներով էլ կորցնում էինք գնդակներ։ Բայց մենք ունեինք պահեր, որոնք չկարողացանք օգտագործել, իսկ «Նորավանքն» օգտագործեց իր հնարավորությունը:
Երկրորդ խաղակեսն ամբողջությամբ մեր վերահսկողության տակ էր, ցավոք, չկարողացանք օգտագործել մեր բազմաթիվ հնարավորությունները, բայց ֆուտբոլը հենց այն խաղն է, որտեղ հաղթելու համար պետք է գոլեր խփել, ինչը հաջողվեց անել «Նորավանքին» և հասնել արդյունքի, շնորհավորում եմ թիմին հաղթանակի կապակցությամբ»։

ՆԱՆԱ ԱՆՏՎԻ - ԽԱՐԻՏՈՆ ԱՅՎԱԶՅԱՆ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ՄԱՍԻՆ

«Խարիտոն Այվազյանը նորմալ խաղաց, ուղղակի փորձն էլ խոսեց, բայց այդ դիրքում միայն նրան ունեինք։ Հնարավոր է, որ այլ փոխարինումներ կատարվեին, խաղից հետո ավելի հեշտ է այս մասին խոսելը։ Այնուամենայնիվ, նրա խաղից գոհ եմ»։

ՍՏԱՆԴԱՐՏԻՑ ԳՈԼ ԲԱՂ ԹՈՂՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Երբ մրցակիցը գոլ է խփում, միշտ թերացում կա։ Մենք լավ էինք պատրաստվել պաշտպանությունում, բայց նրանք կարողացան օգտվել այդ մի դրվագից ու անկյունայինի խաղարկումից գոլ խփել»։