Not Selected

ԱՐՍԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԼԵՅՊՑԻԳՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՍԵՄԻՆԱՐԻՆ

24/06/2022

«Ուրարտու» ակադեմիայի Մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրերի ղեկավար Արսեն Պետրոսյանը հունիսի 22-24-ը Գերմանիայի Լեյպցիգ քաղաքում մասնակցեց Եվրոպական ակումբների ասոցիացիայի կողմից կազմակերպված սեմինարին։ Այն անցկացվում էր «Նոր տեխնոլոգիաների կիրառումը մանկապատանեկան ֆուտբոլում» թեմայով։

Սեմինարին մասնակցում էին այնպիսի ակումբների ներկայացուցիչներ, ինչպիսիք են «Այաքսը», «Ռեալ Սոսիեդադը», «Արսենալը», «Սևիլիան» և այլ հայտնի ակումբներ։ Մասնակիցները ծանոթացել են նաև Լեյպցիգի ակադեմիայի կառուցվածքին ու գործունեությանը։