Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՄԻԱՑԵԼ ԵՆ ԹԻՄԻՆ

27/06/2022

«Ուրարտուի» ֆուտբոլիստները, որոնք մայիսի 30-ից հունիսի 12-ը Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցեցին Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի հանդիպումներին, վերադարձան հանգստից և վերսկսեցին մարզումներն ընդհանուր թիմի հետ։ Նրանց թվում են Նարեկ Աղասարյանը, Արման Ղազարյանը, Սերգեյ Մկրտչյանը, Պետրոս Մանուկյանը, Տիգրան Այունցը, ինչպես նաև ձմռանը վարձակալական հիմունքներով լեհական «Յագելոնիա» տեղափոխված Նարեկ Գրիգորյանն ու ԲԿՄԱ-ում հանդես եկող Էրիկ Սիմոնյանը, որոնք նույնպես վերադարձել են «Ուրարտու» և թիմի կազմում նախապատրաստվում են նոր մրցաշրջանին։

Ներկայացնում ենք մի քանի մարզումային լուսանկար մեր տղաներից․