Not Selected

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ, ՄԱՔՍԻՄ ՄԱՅՐՈՎԻՉ

28/06/2022

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտուն» պայմանագիր է ստորագրել 26-ամյա ռուս հարձակվող Մաքսիմ Մայրովիչի հետ։ Մայրովիչն առաջին անգամ Հայաստանում սկսեց հանդես գալ 2019-ին՝ համալրելով «Նոայի» կազմը, որն այդ տարի դարձավ Հայաստանի գավաթակիր և փոխչեմպիոն: 2021-ի սկզբին նա տեղափոխվեց ռուսական «Ակրոն», իսկ աշնանը կրկին վերադարձավ «Նոա»:

«Նոայի» կազմում անցկացրած 69 խաղում նա խփել է 25 գոլ, կատարել 10 արդյունավետ փոխանցում՝ այսպիսով դառնալով «Նոայի» պատմության լավագույն ռմբարկուն: Ֆուտբոլիստն անցած մրցաշրջանում կրկին «Նոա»-ի ռմբարկուն էր` խփած 9-ը գոլով և 3 գոլային փոխանցումով։

Մայրովիչը խոսել է «Ուրարտու» տեղափոխության ու տպավորությունների մասին․ 

«Դեռ նախորդ տարի ընտրության առաջ էի՝ մնալ Ռուսաստանում, թե՞ գալ «Ուրարտու»։ Ես մնացի այնտեղ, ինչի համար հետագայում փոշմանեցի, իսկ այս տարի արդեն առաջարկն ստանալուց հետո երկար չմտածեցի ու տեղափոխվեցի։ Տղաները լավ ընդունեցին, մարզչի հետ էլ աշխատելու փորձ ունեմ, այնպես որ, հույս ունեմ՝ կօգնեմ «Ուրարտուին» դառնալ առաջատար, քանի որ կարծում եմ՝ նման ենթակառուցվածքներով թիմը պետք է բարձր հորիզոնական զբաղեցնի»։

Հավելենք, որ Մայրովիչն «Ուրարտուում» հանդես կգա 15 համարի խաղաշապիկով։