ԲԺՇԿԱԿԱՆ ԹԵՄԱՅՈՎ ՍԵՄԻՆԱՐ՝ «ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ի ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
22/07/2022Կիսլավոդսկում շարունակվող հավաքի ընթացքում «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստների համար կազմակերպվել էր նաև բժշկական սեմինար՝ «Ֆուտբոլիստների սննդակարգը և վերականգնման մեթոդները» թեմայով։ Սեմինարի ընթացքում երիտասարդ ֆուտբոլիստները ավելի լավ ծանոթացան սննդակարգի ճիշտ կազմմանն ու դրա բացակայությունից բխող խնդիրներին։
Սեմինարն անցկացրեց թիմի բժիշկ Նորայր Գասպարյանը, որի խոսքով՝ սխալների հիմքում ընկած է հենց գիտելիքի պակասը, մասնագիտական կարիերայի ընթացքում էլ նկատելի են դառնում խնդիրներ, որոնք անմիջականորեն ազդում են մարզական արդյունքի վրա։ Այդ գործոնները բազմաթիվ են, որոնցից կարևորագույններից են ռացիոնալ սննդակարգն ու ճիշտ վերականգնումը։
Ստորև ներկայացնում ենք լուսանկարներ սեմինարից․