Not Selected

ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ

22/07/2022

Տեղեկացնում ենք, որ նոր մրցաշրջանին ընդառաջ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը իրականացնում է հավատարմագրում, որով բոլոր լրագրողներն այստուհետ կունենան անվանական բեյջեր ու կկարողանան ներկա գտնվել «Ուրարտուի» բոլոր տնային հանդիպումներին։

Հավատարմագրման համար անհրաժեշտ է media@fcurartu.am հասցեին ուղարկել Ձեր անուն ազգանունը, նշել լրատվամիջոցն ու կցել նաև 3x4 չափի լուսանկար։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է հուլիսի 27-ը ներառյալ։