Not Selected

ԱՎԱՐՏԵՑԻՆՔ ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՓՈՒԼՈՒՄ

24/07/2022

«Ուրարտուն» անցկացրեց 2022/23 մրցաշրջանի նախապատրաստական փուլի իր վերջին ստուգողական հանդիպումները։

Արտասահմանյան հավաքից վերադառնալուց հետո մեր թիմը ևս երկու խաղ անցկացրեց սեփական մարզաբազայում։ Առաջին խաղում մեր մրցակիցը Հայաստանի Առաջին խմբի առաջնություն վերադարձած «Վեստ Արմենիան» էր։ Թիմերի միջև խաղն ավարտվեց «Ուրարտուի» հաղթանակով՝ 3-1 հաշվով։ 

Երկրորդ խաղում ընդունել էինք «Նոային», որի նկատմամբ նույնպես առավելության հասանք՝ 3-0։ 

Այսպիսով, «Ուրարտուն» ավարտեց իր ստուգողական հանդիպումների շարքը։ Իսկ մեկ շաբաթից մեր տղաները կմեկնարկեն Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանում։

Հավելենք, որ առաջին տուրի խաղում «Ուրարտուն» սեփական հարկի տակ ուժերը կչափի «Արարատ-Արմենիայի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի 20։30-ին։