Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ն ԱՎԱՐՏԵՑ ՀԱՎԱՔԸ ԿԻՍԼՈՎՈԴՍԿՈՒՄ

25/07/2022

«Ուրարտու-2»-ն ավարտեց արտասահմանյան հավաքը Ռուսաստանի Կիսլովոդսկ քաղաքում՝ անցկացնելով վերջին ստուգողական հանդիպումները։

Ընդհանուր առմամբ ունեցած 4 ստուգողական խաղերից 2-ը կայացան հավաքի վերջին օրը։ Երկու խաղերում էլ մեր տղաներն առավելության հասան միևնույն՝ ռուսական «Մաշուկ-2» թիմի նկատմամբ։ Թիմերի միջև առաջին խաղն ավարտվեց 5-0 հաշվով։ Մեր թիմի կազմում դուբլ ձևակերպեցին Կարեն Դավթյանն ու Էդգար Ղուլինյանը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Հարություն Ստեփանյանը։

Երկրորդ խաղում նույնպես առավելության հասանք՝ 6-0։ Պոկերի հեղինակ դարձավ Լևոն Բաշոյանը, մեկական գոլ էլ հեղինակեցին Դավիթ Թալալյանն ու Դավիթ Հարությունյանը։

Հավելենք, որ Առաջին խմբի առաջնության նոր մրցաշրջում կմեկնարկենք օգոստոսի 4-ին՝ սեփական հարկի տակ ընդունելով առաջնության նորեկ «Սյունիքին»։ Հանդիպումը կմեկնարկի 19։00-ին։