Not Selected

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԱՆԱՏՈԼԻ ԱՅՎԱԶՈՎ

29/07/2022

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և դարպասապահ Անատոլի Այվազովը երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։

Հիշեցնենք, որ Այվազովն «Ուրարտու» էր տեղափոխվել 2018/19 մրցաշրջանում։ Այս ընթացքում ֆուտբոլիստը մեր թիմի կազմում մասնակցել է 40 պաշտոնական հանդիպման։

Շնորհակալություն ենք հայտնում Անատոլի Այվազովին ունեցած ելույթների ու նվիրված աշխատանքի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում։