Not Selected

ՕԼԵԳ ՊՈԼՅԱԿՈՎ․ «ԿԱՐԾՈՒՄ ԵՄ՝ ԵՐԿԿՈՂՄԱՆԻ ԴԻՏԱՐԺԱՆ ԽԱՂ ՍՏԱՑՎԵՑ»

01/08/2022

Մրցաշրջանի առաջին խաղում հաղթական գոլի հեղինակ դարձած Օլեգ Պոլյակովը խոսել է առաջնության մեկնարկի, տոնած հաղթանակի ու մրցակցի հետ խաղի մասին։

ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ՀԱՂԹԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԻ ՄԱՍԻՆ

«Առաջին խաղերը միշտ դժվար են լինում։ Ընդհանուր առմամբ ուրախ եմ, որ վերջապես սկսվեց նոր մրցաշրջանը, հավաքներն ավարտվեցին, խաղալը միշտ ավելի լավ է։ Ուրախ եմ, որ հաղթեցինք այս խաղում, և որ գոլ խփեցի, դա թիմի վաստակն էր։ Մենք աշխատել ենք, ամեն ինչ արել ու փորձել հավաքների ժամանակ, ինչ-որ բան չէր ստացվում, բայց կա, ինչին պետք է ձգտել»։

«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱՅԻ» ՀԵՏ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Որակապես շատ լավ թիմ է, լավ ֆուտբոլիստներ ունեն, դժվար էր նրանց դեմ խաղալ, բայց խաղի առումով մենք ոչ թե ուղղակի փորձում էինք հարվածներ կատարել, այլ կոմբինացիաներ ստեղծել, մրցակիցն էլ էր փորձում նույնը անել։ Կարծում եմ՝ դիտարժան խաղ ստացվեց, շատ գոլեր չկային, բայց պահերը բավական շատ էին»։

ԽՓԱԾ ԳՈԼԻ ՈՒ ԻՐ ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Շատ ուրախ եմ, որ կարողացա օգնել թիմին այսօր, միշտ փորձում եմ ամեն խաղի ներդնել ուժերս 100 տոկոսով, բայց, կարծում եմ, կարող էի ավելին անել այս խաղում, կաշխատեմ այդ ուղղությամբ»։