Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼԻՍ ԶԻՋԵՑ ԲԿՄԱ-2-ԻՆ

10/08/2022

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 2-րդ տուրի շրջանակում «Ուրարտու-2»-ը հյուրընկալվելիս 6-0 հաշվով զիջեց ԲԿՄԱ-2-ին։ Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Նարեկ Հովհաննիսյանը, մեկական անգամ էլ աչքի ընկան Հայկ Թաթոսյանը, Դավիթ Հակոբյանը, Լևոն Պետրոսյանն ու Համլետ Մինասյանը։

Հանդիպման առաջին րոպեներից երկու թիմերի ֆուտբոլիստները փորձում էին տիրել նախաձեռնությանը` անընդհատ դիրքային գրոհներ կազմակերպելով։ 7-րդ րոպեին «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստները առաջին վտանգավոր պահը ստեղծեցին, սակայն Էդգար Ղուլինյանի հարվածը շեղեց ստացվեց: Տանտերերի պատասխանը չուշացավ. 12-րդ րոպեին ԲԿՄԱ-2 թիմի ֆուտբոլիստները գոլ խփեցին, որն ավելի ուշ չեղարկվեց խաղից դուրս իրավիճակի պատճառով, սակայն մի քանի վայրկյան անց տանտերերը, այնուամենայնիվ, կարողացան բացել հաշիվը։ Հայկ Թաթոսյանը հեռահար հարվածով գրավեց մեր դարպասը։ Հանդիպման 26-րդ րոպեին հաշիվը հավասարեցնելու իրական պահ ունեցավ Կարեն Գալստյանը, որը գնդակն ուղարկեց ուղիղ դարպասի վերին անկյունը, սակայն ԲԿՄԱ-2-ի դարպասապահ Գոռ Մատինյանին հաջողվեց դուրս հանել այն։ Երկու րոպե անց Մխիթար Ումրեյանի պաշտպանած դարպասի մոտ առաջացած շփոթությունից հետո Դավիթ Հակոբյանին հաջողվեց կրկնապատկել իր թիմի առավելությունը։ Մինչ խաղակեսի ավարտը թիմերը մի քանի անգամ սպառնացին միմյանց դարպասին, սակայն հաշիվը մնաց անփոփոխ։         

Երկրորդ խաղակեսի մեկնարկում ԲԿՄԱ-2 թիմի ֆուտբոլիստները վտանգավոր գրոհ ձեռնարկեցին, որի արդյունքում խփեցին երրորդ գնդակը: Աչքի ընկավ Լևոն Պետրոսյանը։ 56-րդ րոպեին, ազատվելով մրցակիցների պաշտպանների վերահսկողությունից, Հայկ Ղազարյանը հարված կատարեց դարպասին, սակայն գնդակը կրկին անցավ դարպասաձողի կողքով։ Հարկ է նշել, որ ընդհանուր առմամբ ԲԿՄԱ-2-ի ֆուտբոլիստները ավելի կազմակերպված խաղ ցուցադրեցին, ինչի արդյունքում էլ տանտերերը կարողացան խփել նաև 4-րդ և 5-րդ գոլերը խփեցին: Երկու անգամ էլ գոլի հեղինակ դարձավ Նարեկ Հովհաննիսյանը։ Իսկ 78-րդ րոպեին տանտերերի 6-րդ գնդակը հեղինակեց Համլետ Մինասյանը։

Հավելենք, որ հաջորդ հանդիպումը մեր թիմը կանցկացնի օգոստոսի 14-ին՝ սեփական հարկի տակ մրցելով «Գանձասարի» հետ։ Խաղի մեկնարկը 19:30-ին է։

ԲԿՄԱ-2 - «ՈՒՐԱՐՏՈՒ-2» 6-0

1-0 Հայկ Թաթոսյան (12'), 2-0 Դավիթ Հակոբյան (28') 3-0 Լևոն Պետրոսյան (47'), 4-0 Նարեկ Հովհաննիսյան (65'), 5-0 Նարեկ Հովհաննիսյան (75'), 6-0 Համլետ Մինասյան (78')

ԲԿՄԱ-2․ 29. Գոռ Մատինյան, 34. Մհեր Քանքանյան, 35. Արմեն Սարգսյան, 32. Սուրեն Ապրեսյան, 28. Վաչե Հակոբյան, 45. Դավիթ Հակոբյան, 13. Տիգրան Սարգսյան, 52. Հայկ Թաթոսյան, 33. Գոռ Առաքելյան, 47. Ռուբեն Աբրահամյան, 26. Համլետ Մինասյան։

Պահեստայիններ՝ 16. Ռաֆայել Մինասյան, 31. Յուրա Մարտիրոսյան, 49. Վալոդյա Մելքոնյան, 27. Արայիկ Էլոյան, 46. Դանիել Զախարյան, 43. Վարդան Թովմասյան, 44. Ալեն Ղալթախչյան, 21. Նարեկ Հովհաննիսյան, 38. Լևոն Պետրոսյան, 41. Հայկ Սիմոնյան, 42. Իշխան Դարբինյան։

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ 22. Մխիթար Ումրեյան, 39․ Նարեկ Դավթյան, 70․ Արման Մարտիրոսյան, 12․ Արա Ջոլաքյան, 8․ Գևորգ Գրիգորյան, 26․ Կարեն Գալստյան, 9․ Արթուր Իսրայելյան, 13․ Էդգար Ղուլինյան, 15․ Կարեն Դավթյան, 7․ Հայկ Ղազարյան, 21․ Հարություն Ստեփանյան։

Պահեստայիններ՝ 1․ Սուրեն Ղազարյան, 3․ Վահե Շափաղաթյան, 77․ Ալիկ Մկրտչյան, 14․ Դավիթ Հարությունյան, 6․ Էրիկ Ամիրխանյան, 27․ Գառնիկ Մինասյան, 11․ Էրիկ Ղուլինյան։