Not Selected

ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ «ՈՒՐԱՐՏՈՒ» ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՈՒՄ

10/08/2022

Օգոստոսի 11-ին հայկական ֆուտբոլի լեգենդ, ԽՍՀՄ չեմպիոն և կրկնակի գավաթակիր Արկադի Անդրիասյանը կդառնար 75 տարեկան։ Այդ կապակցությամբ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում հայտարարվում է բաց դռների օր։

Մանկապատանեկան թիմերի ֆուտբոլիստների ծնողները հնարավորություն կունենան տեսնելու, թե ինչ պայմաններում և ինչպես են մարզվում իրենց երեխաները, իսկ ֆուտբոլասերներն էլ հնարավորություն կունենան ծաղկադրում կատարելու Արկադի Անդրիասյանի հուշարձանի մոտ։

Նույն օրը «Ուրարտու-3» մարզադաշտում Արկադի Անդրիասյանի անվան գավաթը կվիճարկեն «Ուրարտու-1-10» և «Ուրարտու-2-10» թիմերը։ Հանդիպման մեկնարկը՝ 12։00-ին։